Աշխարհում 20:01 01/10/2014

Հայաստանը Չինաստանի համար կարող է դառնալ Հարավային Կովկասում կարևոր գործընկեր

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ առաջնահերթություն

Հայաստանը իր արտաքին քաղաքական ուղենիշներում արևմտյան և ռուսական ուղղություններին զուգահեռ պետք է ակտիվացնի արևելյան ուղղությունը` հաշվի առնելով օրեցօր աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները և ուժային նոր կենտրոնների ձևավորումը Արևելքում:

Հայաստանը իր Ազգային Անվտանգության ռազմավարությունում կարևորում է Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես այդ տարածաշրջանի առաջատար երկրների`Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ կապերի ամրապնդումը:

Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ի ապրիլի 6-ին, իսկ 1996թ.-ի օգոստոսի 10-ին ՀՀ-ը իր դեսպանատունը բացեց Պեկինում:

Չինաստանը Երևանում դեսպանատուն էր հիմնել ավելի վաղ`1992 թ.-ի հուլիսին:

Երկկողմ հարաբերությունները բավականին ակտիվ զարգացել են վերջին տասնամյակների ընթացքում և Պեկինի ու Երևանի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր բոլոր ոլորտներում`տնտեսական, առևտրային, մշակութային, զբոսաշրջության և այլն:

Հայաստանը Չինաստան է արտահանում հիմնականում հանքանյութ, իսկ Չինաստանիւց ներմուծվող ապրանքները ավելի բազմազան են`հագուստ, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ և այլն: 

2013թ.-ի դրությամբ Հայաստանը Չինաստան է արտահանել 68.838.000 դոլարի ապրանք, իսկ Չինաստանից Հայաստան է ներմուծվել 385.901.000 դոլարի ապրանք:

Չինաստանը դարձել է համաշխարհային գործընթացներում իր ուրույն տեղը զբաղեցնող և միջազգային քաղաքականության մեջ իր հաստատուն տեղը գրաված երկիր, որը շատ փորձագետների գնահատականներով իր տնտեսական պոտենցիալով մոտակա 20 տարում գերազանցելու է ԱՄՆ-ին, որին այժմ զիջում է և համարվում աշխարհի 2-րդ տնտեսությունը:

Չինաստանը 21-րդ դարում համարվում է աշխարհի ուժային կենտրոններից, բևեռներից մեկը, ում հետ հաշվի են նստում թե Արևմուտքում, թե Արևելքում:

Հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամներից մեկը`վետոյի իրավունքով, Պեկինը ակտիվ դերակատարում է ստանձնել միջազգային քաղաքական օրակարգը ձևավորելիս:

Հայաստանը և Չինաստանը Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի թիրախում

Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայություններում միշտ էլ առաջնային են եղել պանթուրքիստական և պանիսլամական ուղենիշները, իսկ Անկարայի աշխարհաքաղաքական հետաքրքությունները տարածվել են Բալկաններից մինչև Չինաստան: Թուրքիան 1915թ.-ին իրականացնելով Հայոց ցեղասպանությունը և այժմ էլ չցանկանալով ընդունել պատմական փաստերն ու պաշտոնապես ճանաչել այդ հանցագործությունը Ադրբեջանի հետ միասին իրականացնում է Հայաստանի շրջափակումը: Հայաստանը, որպես Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի թիրախ պետք է ավելի ակտիվ համագործակցի Չինաստանի հետ, որը նույնպես պանթուրքիստական ռազմավարության թիրախներից է, հաշվի առնելով Սինցզյանում տեղի ունեցող իրադարձությունները:

Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը՝ չինացիներ են: Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ:

Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Համաշխարհային ույգուրական կոնգրես կազմակերպությունը: Այն ձևավորվել է 1992թ.-ին Ստամբուլում, սակայն այնուհետև Չինաստանի ճնշման հետևանքով կազմակերպության շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունհեն: Այս պահին կազմակերպությունը գլխավորում է Ռաբիա Կադիրը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2006թ.-ին: Թուրքիան միշտ էլ ցավոտ է վերաբերվել չինական իշխանությունների գործողություններին Սինցզյանում, ինչն էլ թուրք-չինական հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացրել:

Ույգուրական անջատողականությունը և ծայրահեղ իսլամականների գործողությունները բավականին երկար ժամանակ ապակայունացնող գործոն են  Չինաստանի համար: Մի քանի ամիս առաջ Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի կենտրոն Ուրումչի քաղաքի երկագծի կայարանում պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 79-ը՝ վիրավորվել է:Չինաստանի իշխանությունները այդ գործողությունները որակեցին որպես ահաբեկչություն, որի հետևում կանգնած է ծայրահեղական «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը:

Այսպիսով, հայ-չինական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ, այդ թվում չինական ներդրումները Հայաստան բերելու, ինչպես նաև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում՝ Իրան-Հայաստան երկաթգիծ, Պեկինին ներգրավելու համար: Չինաստանի համար Հարավային Կովկասում Հայաստանը կարող է դառնալ բնական դաշնակից, ինչպես պանթուրքիստական ռազմավարության իրականացումը կանխող և զսպող գործոն, այնպես էլ ներդրումային շուկա ու տնտեսական գործընկեր:
Չին-հայկական հարաբերությունների խորացումը կարող է տեղավորվել ռուս-չինական հարաբերություններում վերջին շրջանում գրանցված ջերմացման համատեքստում: Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասում ռուս-չինական շահերի համադրման վայր:

Արտյոմ Բալասանով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}