Գերմանական Die Linke ձախակողմյան ֆրակցիան երկրի կառավարությունից ԼՂՀ հարցի հետ կապված հաշվետվություն է պահանջել
Գերմանական ձախակողմյան Die Linke ֆրակցիան Գերմանիայի դաշնային կառավարությունից մանրակրկիտ հաշվետվություն է պահանջել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին: Այս մասին տեղեկացնում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականը:
Die Linke-ի կողմից Դաշնային կառավարությանն ուղղված հարցման մեջ շեշտադրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի դերակատարումը, այն հիմնավորելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած սերտ հարաբերություններով: Խմբակցությունը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որը օգոստոսյան սահմանային լարվածության ժամանակ Ռուսաստանի նախագահի նախաձեռնության հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Ի նկատի ունենալով այս հանգամանքը` նամակով գերմանացի ձախակողմյանները հետաքրքրվել են, թե արդյոք Դաշնային կառավարությունը սատարում է Մոսկվայի ջանքերը, քանզի ԳԴՀ-ն հանդիսանում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:
Ընդհանուր առմամբ գերմանական կառավարությանը ուղղված նամակով ձախակողմյանները մոտ 40 հարց ու ենթահարց են հասցեագրել, որի պատասխանները, ըստ գերմանական օրենսդրության ակնկալվում է ստանալ 14 օր հետո: Die Linke-ն միաժամանակ համաձայնել է նաև պատասխանը ստանալ ավելի ուշ` հաշվի առնելով, որ հասցեագրված հարցերը բավական ծավալուն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին