Իրաքյան Քրդստանի խորհրդարանը կքննարկի Քոբանի փեշմերգայի ստորաբաժանումներ ուղարկելու հարցը
Իրաքյան Քրդստանի խորհրդարանը նիստ է գումարելու, որի ժամանակ քննարկելու են Սիրիայի Քոբանի քաղաքում կռվող քրդերին ռազմական օգնություն տրամադրելու հարցը, ովքեր շաբաթներ շարունակ կռվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների դեմ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse-ին:
«Խորհրդարանը մտադիր է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին Քոբանի զինված ուժեր (փեշմերգայի ստորաբաժանումներ) ուղարկելու թույլտվություն տալ»,-հայտարարել է Իրաքյան Քրդստանի ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական բլոկի ղեկավար Օմիդ Խոշնաուին:
Նշենք, որ նախօրեին թեժացել են իսլամիստների ու տեղի քրդական ուժերի միջև բախումները: Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումների ներկայացուցիչ Իդրիս Նասսենի փոխանցմամբ, ջիհադիստները փորձել են շարժվել դեպի քաղաքի հարավարևելյան, արևելյան և հարավային շրջաններ, սակայն քրդական ինքնապաշտպանական ուժերը կարողացել են կանգնեցնել նրանց առաջխաղացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին