Էդվարդ Նալբանդյան. Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործընթացը
«Մեր սկզբունքային մոտեցումն է՝ դեմ ենք ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման քննարկումները դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից»,- Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵԽԽՎ-ում նշանակվել է Ղարաբաղի հարցով զեկուցող, որի հետ վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը, կարծես թե, չի պատրաստվում համագործակցել, ինչպիսի՞նն է ՀՀ արտգործնախարարության դիրքորոշումն այս հարցում:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որ ունի միջազգային մանդատ հիմնախնդրի կարգավորման միջնորդության հարցում:
«Ադրբեջանական կողմի փորձերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը տեղափոխել այլ ձևաչափեր, հարթակներ, հայտնի են, ցույց են տալիս, որ Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործընթացը: Այդ իմաստով ինքնանպատակ կամ շինծու զեկույցի մշակումը, չեմ կարծում, որ կարող է նպաստավոր լինել բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Հակառակը՝ կբորբոքի կրքերը, կպտղորի մթնոլորտը, ինչին շահագրգռված է ադրբեջանական կողմը, որպեսզի հունից հանի ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,- ասաց Է. Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին