Իսրայելի ռազմական հետախուզության տվյալներով մինչև նոյեմբերի 24-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնությունն անհնար է
«Մինչև նոյեմբերի 24-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնությունն անհնար է»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ համոզմունքն է հայտնել Իսրայելի ռազմական հետախուզության դեպարտամենտը:
Իրանական աղբյուրը, հղում կատարելով իսրայելական «Հաարեց» պարբերականին, նշում է, որ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին և նրանց միջև հնարավոր համաձայնությանը, նշել է. «Եթե մինչև նոյեմբերի 24-ը համաձայնություն ձեռք չբերվի, Իրանը և «5+1 խմբի» անդամները բանակցությունները չեն դադարեցնի, ամենայն հավանականությամբ դրանք կրկին կերկարաձգվեն»:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել Իրանի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կարևորել են բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը և քննարկել ուրանի հարստացման քանակին և Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելուն առնչվող հարցեր:
Նկատենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը: Այդ ընթացքում կողմերի միջև մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, սակայն, այդպես էական հարցերի շուրջ առկա են լուրջ տարաձայնություններ:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին