Անգելա Մերկելը դեմ է Պաղեստինի ճանաչմանը
Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ճանաչմանը: Ըստ նրա, այն ճիշտ ճանապարհ չէ: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Մերկելի խոսքով, Բեռլինը կողմ է «երկու պետության» գաղափարին:
«Մենք տեսնում ենք, թե դա ինչքան բարդ է, սակայն գտնում ենք, որ Պաղեստին պետության միակողմանի ճանաչումը թույլ չի տա առաջ շարժվել դեպի նպատակը»,-ասել է կանցլերը՝ ավելացնելով, որ լավ կլինի կենտրոնանալ բանակցությունների շարունակման վրա, որը «կարծես թե շատ դժվար է այս պայմաններում»:
Մերկելն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրների խորհրդարաններ՝ Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Իսպանիայի, ճանաչեցին Պաղեստինի անկախությունը, իսկ անցած ամիս Շվեդիան պաշտոնական մակարդակով ճանաչեց այն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին