Վարդան Այվազյան. «Անկախ այս տատանումներից դոլարը կրկին իջնելու է, բայց թե երբ, չեմ կարող ասել»
«Կքննարկենք ու կհասկանանք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, թե որոնք են ստեղծված իրավիճակից ելքերը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով փոխարժեքի տատանման պատճառով ստեղծված իրավիճակը` ասաց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով, այս պրոցեսների հետևանքով ամեն ինչ էլ հնարավոր է, իսկ բանկային հաշիվ ունեցող ցանկացած քաղաքացու համար դրամական փոխանցումներ կատարելու առումով որևէ սահմանափակում չկա:
«Արտարժույթային շուկայում, սակայն, տեղի են ունենում խուճապային իրավիճակներ»,- նշեց Վ.Այվազյանը:
Վ. Այվազյանի խոսքով, անկախ այս տատանումներից, դոլարը կրկին իջնելու է, բայց թե երբ, ինքը չի կարող ասել. «Պետք է հասկանանք, թե ինչ գործիքակազմ օգտագործենք: Ենթադրություններով չեմ կարող խոսել, բայց որ իջնելու է` միանշանակ»:
Նա նշեց, որ ԿԲ-ն պատասխանատու է շուկայական ոլորտի ֆինանսական մասով, իսկ շուկայական ոլորտի կարգավորման պատասխանատուն են այլ կառույցները:
Անդրադառնալով խանութների փակվելուն Այվազյանը նշեց, որ դա բնական գործընթաց է, քանի որ այսօրվա դրությամբ ամեն ինչ թանկանում է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին