ՄԱԿ ԱԽ-ում շրջանառության մեջ է դրվել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման 2 նախագիծ
ՄԱԿ ԱԽ-ում շրջանառության մեջ է դրվել Հորդանանի կողմից ներկայացրած բանաձևը` նվիրված Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորմանը: Փաստաթղթում նշվում է, որ խաղաղության վերաբերյալ պայմանագիրը պետք է կնքվի մեկ տարվա ընթացքում, և Իսրայելը պետք է լքի օկուպացրած տարածքները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բանաձևի նախագծում ասվում է, որ պայմանագիրը պետք է կնքվի բանակցությունների արդյունքում և հիմնվի մի քանի չափորոշիչների վրա` 1967 թվականների սահմանների և անվտանգության ապահովման վերաբերյալ համաձայնագրի շրջանակում: Երուսաղեմը, ըստ փաստաթղթի, պետք է լինի երկու պետության մայրաքաղաք:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ է արել վետո դնել այս բանաձևի վրա:
ՄԱԿ ԱԽ-ում շրջանառության է դրվել նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ֆրանսիական նախագիծը, որով կողմերին կոչ է արվում վերառնալ բանակցությունների սեղանի շուրջ և երկու տարի անց երկու պետություն ստեղծել: Ֆրանսիայի ներկայացրած բանաձևի նախագծում Իսրայելի` օկուպացված տարածքներից դուրս գալու մասին խոսք չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է