Նեմցովի սպանության հետևում կարող են կանգնած լինել ուկրաինական հատուկ ծառայությունները. նոր վարկած
Ռուսական «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով իրավապահ մարմինների իր անանուն աղբյուներին, գրում է, թե ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննության մեջ նոր վարկած է հայտնվել։ Մասնավորապես, գործով միացյալ հետաքննչական խումբը մի շարք ապացույցներ է ձեռք բերել, համաձայն որոնց Նեմցովը սպանվել է չեչեն գրոհայինի կողմից Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով։
Նշվում է, թե ներկայումս օպերատիվ խումբը ճշտում է տեղեկություններ, որոնք վկայում են, որ ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերն իրագործել են, այսպես կոչված, Ջոհար Դուդաևի գումարտակի չեչեն գրոհայինները։ Նրանք, ինչպես հաղորդվում է, մարտեր են վարում Ուկրաինայի հարավ-արևելքում ուկրաինացի ուժայինների շարքերում` ընդդեմ աշխարհազորայինների։ Թերթի պնդմամբ, Նեմցովի սպանության կազմակերպիչ կարող է լինել նախկինում Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու գործով անցնող Ադամ Օսմաևի կինը` Ամինա Օկուևան։ Անանուն աղբյուրը թերթի հետ զրույցում տեսակետ է հայտնել, թե չեչեն գրոհայինները կատարելով ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերը, վրեժ են լուծել իրենց առաջնորդի` Իսա Մունաևի համար։
Վերջինս, ինչպես նշվում է, զոհվել է փետրվարին Դեբլացևոյում տեղի ունեցած մարտերի ժամանակ։
Հիշեցնենք, Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։ Սպանության հավանական վարկածների շարքում մինչ օրս դիտարկվում էր Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին