Ռուբեն Խլղաթյանը քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի միայնակ
Մարտի 15-ին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը:
Նախապես վեց թեկնածու ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր էին ներկայացրել, այնուհետև չորսն ինքնաբացարկ հայտնեցին: Այսօր պարզ դարձավ, որ Արմավիրի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կսատարի Ռուբեն Խլղաթյանի թեկնածությունը:
Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեց նաև Արմավիրի մարզպետի օգնական ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Ի դեպ, հիշեցնենք, որ Ռուբեն Խղլաթյանն արդեն երեք անգամ ընտրվել է Արմավիրի քաղաքապետ՝ 2004-ին, 2007-ին, 2011-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն կսատարի Ռուբեն Խլղաթյանին
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Պատգամավոր «Նովոյի» որդին, գործող քաղաքապետը և ևս 4 թեկնածու կպայքարեն Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար
Արմավիրի գործող քաղաքապետը ցանկանում է չորրորդ անգամ ընտրվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին