Քաղաքական 18:03 04/03/2015

ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լևոն Տեր-Պետրոսյանը. Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքը հարցում է ուղարկել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ՝ մեկնաբանություն ստանալ մարտի 1-ին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթի այն հատվածի վերաբերյալ, ուր հիշատակվում էր Ռոբերտ Քոչարյանը և իր գործունեությունը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության բնագավառում և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ի պատասխան հարցման,  կայքին ուղարկել է իր հեղինակած հոդվածը:

«Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր համար սովորական երկարաշունչ ելույթով: Ես, բնականաբար, չեմ պատրաստվում վերլուծել նրա ամբողջ խոսքը, սակայն պետք է կանգ կառնեմ հետևյալ երկու հայտարարությունների վրա:

«Ինչպես հայտնի է, 1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ներդաշնակ և բացառապես պետության շահերից բխող իրատեսական քաղաքականություն։ և պատահական չէ, որ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր նվաճումները համընկնում են հենց այդ ժամանակաշրջանին։ Ընդ որում, սա միայն իմ կարծիքը չէ։ Ժամանակին այս ակնհայտ իրողությունը արձանագրել ու գնահատել են ոչ այլ մարդիկ, քան Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և այլք («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 19.09.1996)։
1998 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը։ Միաժամանակ Քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում. մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, և արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի»։

 

Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում:
Նախ, Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների մասին: 1996 թվականին, Անկախության հնգամյակի նախօրեին (այն հոդվածը, որի վրա հղում է կատարում Տեր-Պետրոսյանը թվագրված է 1996թ. սեպտեմբերի 19-ով), ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Արթուր Թովմասյանը մեր դիվանագիտության որակը և հաջողությունները գնահատելու համար չունեին որևէ համեմատության եզր, եթե այդպիսին չհամարենք ՀԽՍՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը: Այլ հարց է հիմա՝ նշված ժամանակահատվածից երկու տասնամյակ անց, երբ կարելի է արձանագրել առնվազն այն փաստը, որ տեր-պետրոսյանական արտաքին քաղաքականության ամենամեծ «ձեռքբերումը» լիսաբոնյան գագաթաժողովն էր, և Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ին լայն ինքնավարություն՝ որպես չարյաց փոքրագույն, տրամադրելու վերաբերյալ բանակցությունները: Համեմատենք նախագահ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի հետ, երբ սկիզբ առավ այսպես անվանվող «պրահայան գործընթացը», ուր ամրագրվեցին.

ա) ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը,
բ) ԼՂՀ ապագայի հարցով հանրաքվեի անցկաման վերաբերյալ դրույթը:

Հիմա երկրորդ հայտարարության մասին, ուր Տեր-Պետրոսյանը պնդում է, թե 1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ներառումը արտաքին քաղաքականության օրակարգում Քոչարյանի վարչակազմի սխալն էր, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իբր պարտադրանք, 2. Քոչարյանական արտաքին քաղաքականության կոպիտ ձախողում հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղումը կարգավորման գործընթացից: Այստեղ Տեր-Պետրոսյանը կարծես իմիջիայլոց նշում է, թե մինչ այդ ԼՂՀ-ն հակամարտության կարգավորման բանակցությունների լիիրավ կողմ էր հանդիսանում:

1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու հիմնավորումների մասին իր գրքերից մեկում պատմել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, և ինձ մնում է միայն վերաշարադրել նրա խոսքը:

«Առաջին. Հայաստանը պարտավորություն ունի հայ ժողովրդի առաջ Ցեղասպանության հարցը բարձրացնել և արժանացնել ճանաչման՝ որպես նվազագույն փոխհատուցում հայության նկատմամբ իրագործված աննախադեպ ոճիրի: Երկրորդ. որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած ժողովրդի ներկայացուցիչ՝ Հայաստանի կառավարությունը մարդկության առջև պարտավորություն ունի հետամուտ լինելու Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ նպաստելով այլ ցեղասպանությունների կանխարգելմանը: Երրորդ. արդեն անկախությունից ի վեր Հայաստանի կողմից այս հարցի համեստ արծարծումը չէր նպաստել Թուրքիայի կողմից կառուցողական քայլերին և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Վերջապես՝ Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգ ներառելով հանդերձ՝ մենք այն չենք դարձրել նախապայման՝ Թուրքիայի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար»:

ՀՀ արտաքին քաղաքականության այս ուղղության արդյունքները հանրահայտ են և դրանց մասին, կարծում եմ, ոչ ոք չի մոռացել. 1998-2008թթ. մեկ տասնյակից ավելի երկրներ պետական մակարդակով ճանաչեցին Ցեղասպանության փաստը, սկսվեց հայության համախմբման աննախադեպ գործընթացը, զգալիորեն բարձրացավ Հայաստանի դերը տարածաշրջանում, Թուրքիայի վարչապետը նամակ հղեց Քոչարյանին, փորձելով գոնե ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, ու դա, ինչպես ասում են, լավ օրից չէր, քանի որ ակներև էր, որ Թուրքիան հետզհետե անելանելի վիճակում է հայտնվում: Վստահ եմ, շատերն են հիշում, թե ինչ էր կատարվում Թուրքիայի շուրջ այդ ժամանակաշրջանում:

Մի խոսքով, այստեղ ամեն ինչ պարզ է ու հասկանալի, նույնիսկ չարժե կրկնել հանրահայտ փաստերն ու իրողությունները: Ըստ ամենայնի, հենց քիչ թե շատ հիմնավորված փաստարկների բացակայությունն է պատճառը, որ Տեր-Պետրոսյանը փորձում է առաջ քաշել պատմաբանների հանձնաժողովի՝ իբր պարտադրված լինելու հանգամանքը՝ որպես նշված քաղաքականության բացասական արդյունք: Ամփոփելով, այստեղ տեղին է մեջբերել մի հատված Էրդողանի հայտնի նամակին (2005թ.)` նախագահ Քոչարյանի պատասխանից: «Երկկողմ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու են կառավարությունները, և մենք իրավունք չունենք պատվիրակել այդ պատասխանատվությունը պատմաբաններին: Հենց դա է պատճառը, որ մենք առաջարկում էինք և առաջարկում ենք առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել մեր երկրների միջև: Այս համատեքստում միջպետական հանձնաժողովը կարող է հանդիպում ունենալ, որպեսզի քննարկի մեր երկու երկրների միջև առկա չլուծված խնդիրները և հասնել փոխըմբռնման»: Միամտություն կլինի կարծելը, թե Տեր-Պետրոսյանը ծանոթ չէ այս նամակի բովանդակությանը կամ չի հասկանում «պարտադրանք» բառի իմաստը: ...:

Համաձայնեք, որ Տեր-Պետրոսյանի ցինիզմը, ինչպես և արդեն շարքից դուրս եկած իր քարոզչամեքենայի ստախոսության աստիճանը ապշեցնում են: Նրանք այսքան տարի մեղադրում են երկրորդ նախագահին մի բանի համար, որ իրենք են կատարել»,- իր հոդվածում գրել է Վ. Սողոմոնյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}