Իսան չկա, մտածող չկա. Արամ Մանուկյան
««Բարգավաճ Հայաստանը» վերակազմավորման փուլում է, և մենք չենք ուզում խանգարել նրանց: Մենք համբերատար կսպասենք: Միևնույն ժամանակ հետագա համագործակցությունը չենք բացառում և՛ «Ժառանգության», և՛ ԲՀԿ-ի հետ» -այսօր խորհդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանում իրենց միջև մարդկային շփումները շարունակվում են:
Այնուհետև Մանուկյանը դժգոհեց Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից, ասաց, որ այն «կործանման է տանում երկիրը» և կանխատեսեց, որ այն մեր երկրին դեռ «շատ փորձանք» կբերի:
«Ես երեկ ելույթ եմ ունենում ԱԺ-ում, տպավորություն է, որ ապակիների դեմ եմ խոսում, իսան չկա, մտածող չկա: Չի կարելի այդքան ջայլամի տեղ դնել և հաշվի չառնել այդ երևույթները»,-ասաց Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող ձեռնարկություններում հարկային ստուգումներին և ասաց. «Փոքր ձկներին, ովքեր իրենց խելոք չեն պահում, պատժում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին