Օբամայի ելույթը Թուրքիային այնքան էլ չի գոհացրել
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ հայտարարությունը, որում նա խուսափեց «ցեղասպանություն» բառը կիրառելուց, խնդրահարույց է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Anadolu գործակալությունը հայտնում է, թե ըստ նախարարության՝ Օբամայի ելույթը միակողմանի էր, փաստերից կտրված և՝ հայկական տեսանկյունից:
«Օմաբայի նկատառումները հեռու էին Թուրքիայի ու Հայաստանի պատմության ցավալի հատվածները արդար հիշողության հիման վրա գնահատելուց»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ՝ միաժամանակ ընդգծելով, որ 2014 թվականի Ռեջեփ Թայիփ Էրդողանի և 2015 թվականի Ահմեդ Դավութօղլուի ուղերձները արտացոլում են Թուրքիայի տեսակետը 1915 թվականի վերաբերյալ:
Հիշենցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում կրկին ասել է «Մեծ եղեռն», սակայն այս անգամ հիշատակել է 1915-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաև «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին