Աշխարհում 19:18 28/04/2015

Christian Post. «Քրիստոնեական մշակութային վայրերի ոչնչացման համա մի դատապարտեք միայն ԻԼԻՊ-ին, այլև ճանաչված կառավարություններին»

Վերլուծաբան Հայկարամ Նահապետյանը Christian Post պարբերականում «Ոչնչացնելով քրիստոնեական մշակութային վայրերը. մի դատապարտեք միայն ԻԼԻՊ-ին, այլև ճանաչված կառավարություններին» թեմայով հոդված է տպագրել:

«Մերձավոր Արևելքում Իսլամական պետության կողմից հնագույն հուշարձանների ոչնչացման մասին վերջին տեսանյութը շոկի մեջ է գցել միջազգային հանրությանը: ԻԼԻՊ-ը ձգտում էր Հյուսիսային Իրաքում ասորական հնագույն հուշարձանների ոչնչացումը արդարացնել իսլամական նորմերով: Միջազգային հանրության արձագանքը կանխատեսելի էր. ՄԱԿ մշակութային գործակալությունն այդ գործողությունները պիտակավորեց որպես ռազմական հանցագործություն` աշխարհին կոչ անելով «արձագանքել այդ հանցագործ քաոսին, որը ոչնչացնում է մշակույթը», և «վերջ տալ այս աղետին»: Խիստ քննադատության ենթարկեցին նաև գլոբալ շահերի պաշտպանության խումբը և ակադեմիկոսները, ովքեր ընդգծեցին, որ «ԻԼԻՊ-ը մտադիր է ոչ միայն վերահսկել մարդկության ապագան, այլև ջնջել և խմբագրել մեր անցյալը»:

Մշակութային ժառանգության ոչնչացումը նոր երևույթ չէ: Զանազան պատմական վայրեր և հուշարձաններ են ոչնչացվել մարդկության պատմության ընթացքում: Անհանգստացնողն այն է, որ վանդալիզմը, որը գալիս է հնագույն ժամանակներից, դեռ շարունակում է գոյություն ունենալ ժամանակակից աշխարհում: Հատկապես ահագնացող է, երբ նման գործողություններ կատարում են ոչ միայն ծայրահեղական խմբերը, այլև պետություններ` անցյալը խմբագրելու համար:

Ահաբեկչական խմբի պղծումները բավականին նողկալի են, սակայն ինչ է անելու աշխարհը, երբ ճանաչված պետությունն է դա անում:

2011 թվականին Թալիբանը Բամիանում` Կենտրոնական Աֆղանստանում, պայթեցրեց Բուդդայի արձանները: Ոչնչացումը բնութագրվեց Թալիբանի կողմից կառավարվող Աֆղանստանի ներքին խնդիր և «արդարացվեց» նրանով, որ արձանները հակասում են իսլամական հավատալիքներին: Պայթեցումը Աղֆանստանում Թալիբանի կողմից մշակութային ահաբեկչության գագաթնակետն էր` ուղղված աֆղանական մշակութային ժառանգությունն աբողջությամբ արմատախիլ անելուն:

Ահագնացող է նաև Ադրբեջանի մուսուլմանական կառավարության կողմից հայերի նկատմամբ բարձր մակարդակի ատելության դրսևորումը: Ադրբեջանում հայկական հուշարձանների և քրիստոնեական ժառանգության սիստեմատիկ ոչնչացումը իր գագաթնակետին հասավ 2005 թվականի դեկտեմբերին, երբ Նախիջևանի Ջուղայում ամբողջությամբ ավերվեցին միջնադարյան հայկական քրիստոնեական գերեզմանները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի բանակի զինվորները մուրճով ոչնչացնում հայկական հազարամյա պատմական հուշարձանները` գերեզմանաքարերը, խաչքարերը:

Ոչնչացումից հետո Բաքուն հայկական գերեզմանատունը վերածեց ռազմական հրաձգարանի` այդպիսով սահմանափակելով մուտքը դեպի այդ տարածք: ԱՄՆ երկու դեսպաններ Մեթյու Բրայզան և Ռիչարդ Մորնինգսթարը գերեզմանատունն այցելելու անհաջող փորձ արեցին, սակայն Ադրբեջանի կառավարությունը չարտոնեց նրանց այցը: Եվրոպական խորհրդարանի նմանատիպ փորձը կրկին արգելափակվեց: Այնուամենայնիվ, Պրահայի Կառլի համալսարանի գիտնական Սլավոմիր Հորակը կարողացավ 2009 թվականին այցելել գերեզմանատուն, սակայն ոչ մի հուշարձան չգտավ:

Վաշինգտոնում գտնվող Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (AAAS) 2009 թվականին արբանյակներ վարձեց, որպեսզի տեղանքից բարձր որակի նկարներ ստանա և համեմատի նախքան ոչնչացումը ունեցած նկարների հետ:

«Ինչպես երևում է 2009 թվականի նկարում, ճանապարհին լրացուցիչ հող կա, որը հատում է գերեզմանատունը և տեսանելիորեն ավելի հարթ է, ինչը վկայում է, որ խաչքարերը ոչնչացվել կամ հեռացվել են հողի համար նախատեսված սարքերով»,-ասել է Գեոտարածական տեխնոլոգիաների և մարդու իրավունքի նախագծի մասնակից Սուսան Վոլֆինբարգերը:

Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը նման է վերջերս ԻԼԻՊ-ի կամ ավելի վաղ թալիբանների կողմից հուշարձանների ոչնչացմանը: Նրանք բոլորը բարձր մակարդակի անհանդուժողականություն և ատելություն են դրսևորել այլ մարդկանց և կրոնների մշակութային ժառանգության նկատմամբ: Տարբերություն կա այդ երկուսի միջև, և այդ տարբերությունը հանցագործների միջազգային կարգավիճակն է: Եթե ԻԼԻՊ-ը և Թալիբանը մեկուսացված և մարգինալացված ծայրահեղական խմբեր են, ապա Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես ճանաչված պետություն և համաշխարհային հանրության համարժեք անդամ, որը, ակնկալվում է, որ հետևում է միջազգային իրավունքի ու քաղաքակիրթ մարդկության բոլոր նորմերին ու կանոններին: Սակայն նա ձախողում է: Բացի այդ, եթե ԻԼԻՊ-ը և Թալիբանը երբեք չեն փորձել կոծկել դա, ապա Ադրբեջանը շարունակում է հերքել Ջուղայի հանցանքները, և ամբողջությամբ փակել է մուտքը դեպի այդ տարածք:

Բաքվի վանդալիզմը գալիս է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ թշնամանքից: Ինչևէ, ոչ մի բան չի կարող արդարացնել այդ վերաբերմունքը:

«Մարդկության մշակութային ժառանգության ոչնչացման համար ոչ մի քաղաքական կամ կրոնական արդարացում չկա»,-ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ:

Մինչդեռ, ի տարբերություն Ադրբեջանին, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պաշտպանել են ոչ հայկական ժառանգությունները, այդ թվում մզկիթները և մուսուլմանների գերեզմանատները: Ղարաբաղի իշխանությունները ոչ միայն պաշտպանել են, այլև մասնակի վերականգնել են պատերազմի հետևանքով վնասված մի քանի մզկիթներ, օրինակ Շուշիի: Ամերիկացի գիտնական Վայնե Մերին, ով 2011 թվականին այցելել էր Ղարաբաղ, ավելի ուշ վկայեց, որ տեսել է մուսուլմանական անվնաս գերեզմաններ, սակայն Բաքվում հայկական գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացվել է: Բաքվում հայկական եկեղեցին, թեև վերանորոգվել է, սակայն այժմ շահագործվում է որպես Ադերբեջանի նախագահի աշխատակազմի արխիվ:

Հանցագործների գործողությունների վրա աչք փակելը, կես քայլը կամ դրանց բացակայությունը վտանգավոր նախադեպ կարող են հանդիսանալ առ այն, որ մուրճերը և բուլդոզերներն օգտակար գործիքներ են քաղաքական նպատակներին հասնելու և պատմությունը վերաձևելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:47
Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը
«ՀյաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
«Տարիներ շարունակ շարունակվող նվաստացումը, հայրենիքի կորուստը, արյունը, որ հեղվեց ու դեռ էլի կհեղվի, եթե այս ռեժիմը մնա իշխանությանը......
Աղբյուր` Panorama.am
13:14
Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,-այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Վերջապես արդարությունն այս երկրում պետք է վերականգնվի. Զոհված զինծառայողի հայր
«Մեր տղաները պայքարում էին այն մի բուռ, թիզ հողի համար, որ այսօր մեկ գրչի հարվածով ցանկանում են նվիրաբերել թշնամուն»։
Աղբյուր` Panorama.am
13:04
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին Տերյան փողոցում միացավ Գրիգորի Խաչատուրովը։ Նրան դիմավորեցին ծափահարություններով,...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրել, որ ձգտում է իշխանության, կրոնապետության, աբսուրդի ժանրից է»։
Աղբյուր` Panorama.am
12:50
Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
«Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է»,-պատասխանելով վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածությունների  շարքում նաև Արման Թաթոյանի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
«Այս շարժումը հստակ ուղերձ ունի. Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս կարողացել երկիրը ղեկավարել, չե՛ս կարողանում երկիրը կառավարել, ակնհայտ է, չես...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայտնի բժիշկը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումը
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Ես կայացրել եմ իմ որոշումը! Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
Մալմյոյում Եվրատեսիլի եզրափակիչ դուրս եկավ նաև հայկական «Լադանիվա» խումբը՝ «Ժոկո»  երգով։ Ինչպես նշվում է DW-ի...
Աղբյուր` Panorama.am
12:11
2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. 1) Այլևս չի ընտրվում որևէ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով
«Մարդիկ ստեղծեցին այդ կենծ միֆը, Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել 2001 թվականին `Սևանի թերաղզում, երբ Վեհափառի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
12:56 10/05/2024

Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}