Ժան Կլոդ Յունկեր. Ռիգայում ԱլԳ երկրների` ԵՄ-ին անդամակցության հարց չի քննարկվել
Այսօրվա դրությամբ «Արևելյան գործընկերության» երկրները և ԵՄ-ը պատրաստ չեն քննարկելու Եվրամիությանը վերջիններիս անդամակցության հարցը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մայիսի 21-ին Ռիգայում մեկնարկած ԱլԳ երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Փոխանցում է «Liga.net»-ը:
«Սա ԱլԳ երկրների ԵՄ-ին անդամակցության հարցերի քննարկման գագաթնաժողով չէ: Բայց մենք պետք է համոզվենք, որ այդ երկրներից յուրաքանչյուրի համար կա եվրոպական հեռանկար: Պարզապես դեռ նրանք, ինչպես նաև մենք պատրաստ չենք »,- նշել է եվրահանձնաժողովի նախագահը` հավելելով, որ այդ ուղղությամբ գործընթացներ այդուհանդերձ ընթանում են:
Ժան Կլոդ Յունկերը ևս մեկ անգամ նշել է, որ Ռիգայի գագաթնաժողովը ուղղված չէ Ռուսաստանի դեմ և առհասարակ չի ենթադրում ԱլԳ երկիների` ԵՄ-ին անդամակցության հարցերի քննարկում:
Նախորդող հրապարակում`
Հայաստան-ԵՄ. Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ
Սարգսյանն ու Մերկելն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին