Իրանցի գեներալ. Միացյալ Նահանգներն «Իսլամական պետության» գործընկերն են
«Միացյալ Նահանգներն «Իսլամական պետության» գործընկերն են»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով Իրաքում «Իսլամական պետության» ծավալած գործունեության և այդ համատեքստում ԱՄՆ-ի իրականացրած գործողություններին, մասնավորապես նշել է. «Ինչպե՞ս է հնարավոր, որ Միացյալ Նահանգներն Իրաքի ժողովրդին օգնելու պատրվակով ներկա լինեն այդ տարածաշրջանում, և նրանց տեղակայման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ կոտորածներ տեղի ունենան, սակայն նրանք ոչ մի քայլեր չձեռնարկեն: Սա չի՞ նշանակում, որ նրանք «Իսլամական պետության» գործընկերներն են»:
Շարունակելով խոսքը՝ գեներալ Սոլեյմանին հավելել է. «Ւրանը միակ երկիրն է, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Իրանն իր գործողություններով Իրաքում ոչ մի շահ չի հետապնդում, Իրանը Իրաքի նավթի կարիքը չունի»:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Իսլամական պետության» սպառնալիքին, մասնավորապես նշել է. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ եթե ԻՊ-ն 40 կիլոմետր շառավիղով մոտենա Իրանի սահմանին, ապա մենք կմիջամտենք և համապատասխան քայլեր կձեռնարկենք»:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումը`
Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ներկայությունը` սպառնալիք Իրանի անվտանգությանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին