Ապստամբները գրավել են Սիրիայի Իլդիբ մարզի վերջին քաղաքը
Սիրիական բանակը ապստամբական ուժերի կոալիցիայի դեմ մղվող մարտերում ստիպված է եղել զիջել երկրի հյուսիսարևելյան Իդլիբ մարզում գտնվող Արիհա քաղաքը, որը Թուրքիայի հետ սահմանամերձ այդ նահանգում կառավարական ուժերի կողմից վերահսկվող վերջին կետն էր: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Համաձայն սիրիական բանակի հաղորդած տեղեկությունների` ապստամբական ուժերի և կառավարական զորքերի միջև կատաղի պայքար է ծավալվել այն բանից հետո, երբ «Ջաբահաթ ալ Նուսրա» ապստամբական միավորման զինյալները ներթափանցել են Արիհա քաղաք:
Ըստ «Reuter»-ի`Դամասկոսը ստիպված է եղել բանակին նահանջելու հրաման տալ, որը հոգեբանական մեծ հարված է Ասադի համար, ով երդվել է հաղթել Սաուդիան Արաբիայի, Թուրքիայի և Քաթարի կողմից ֆինանսավորվող սուննի զինյալներին, որոնց նպատակն է տապալել իր իշխանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին