«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը
Մայիսի 30-ին Երևանում տեղի ունեցած նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովում ընտրվել է կուսակցության վարչություն՝ 13 հոգանոց կազմով: Նրանք են՝ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Մարինե Մանուչարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Հակոբ Արշակյանը և Սուրեն Էյրամջյանը:
Վարչությունն իր միջից պետք է ընտրեր վարչության նախագահ: Թեկնածուներն առաջադրվել են 3-ը՝ Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը: Սակայն վերջին երկուսը ինքնաբացարկ են հայտարարել: Արդյունքում փակ գաղտնի քվեարկությամբ Արայիկ Հարությունյանն ընտրվել է վարչության նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին