Չեխիայի սենատի նախագահ. Վարչապետի այցը կխթանի չեխ-հայկական համագործակցությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ողջունելով Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետը նույնպես վստահություն է հայտնել, որ այցը կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:
Այցի մասին կարդացեք նաև՝
ԵՏՄ Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական գործարարների համար. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է