ԻԼԻՊ-ն արագ տեմպերով ավելացնում է իր ռեսուրսները
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» արագ տեմպերով ավելացնում է իր պոտենցիալը: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` հղում կատարելով ֆրանսիական Le Point թերթին:
«ԻԼԻՊ-ի ղեկավարներից շատերի ուսերին Չեչնիայում ռուսական ուժերի դեմ պայքարի տարիներ են: Եվ դա ամենը չէ: Արևմուտքի գաղտնի ծառայությունները վախենում են երիտասարդ եվրոպացիներից, ովքեր իսլամիստների շարքերում մասնակցում են ջիհադի»,-գրում է պարբերականը:
Ըստ ֆրանսիական թերթի` ԻԼԻՊ-ի շարքերում հաշվվում է 50 հազար մարդ, որից 30 հազար գտնվում է Սիրիայում, իսկ 20 հազարը` Իրաքում: Առնվազն 15.000 ջիհադիստ` 15-35 տարեկան, արտասահմանից են, որից մոտավորապես 3 հազարը Թունիսից է, 2.5 հազարը` Սաուդյան Արաբիայից, 1.5 հազարը` Ռուսաստանից, 1.2 հազարը` Ֆրանիսայից, մեծ թիվ են կազմում նաև Եգիպտոսից, Արևմտյան Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Կովկասից մեկնածները:
«Ջիհադիստներն ունեն տանկեր, զրահամեքենաներ, հրետանի և ՀՕՊ միջոցներ: ԻԼԻՊ-ի սպառազինությունում կա նաև քիմիական զենք: Նրանց տրամադրության տակ կա 2 մլրդ դոլար, որոնք նրանք ստացել են Մոսուլը թալանելուց, իրաքյան բանկերը կողոպտելուց, Սիրիայում և Իրաքում նավթի հանքերը գրավելուց, հնությունների վաճառքից և մարդկանց առևանգելուց»,-եզրափակում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին