Քաղաքական 18:28 06/07/2015

Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը. ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, այլև՝ միջազգային հանրության համար՝ կանխարգելելու մարդկության դեմ նոր հանցագործությունները, նոր ցեղասպանությունները: Եվ այս է պատճառը, որ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չափազանց կարևոր է: Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր: Այս մասին այսել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով բրազիլական «Էստադաո» թերթի հարցին՝ թե որքանո՞վ է կարևոր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով: ՏԵղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Էստադաո»-ի հարցին, թե ՝ արդյո՞ք կարծում էք՝ նրանից, ինչին մենք ականատես ենք մեր օրերում, հնարավոր էր խուսափել նախարարը պատասխանել է . «Կարծում եմ՝ այո: Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհն ականատես եղավ Շոային, Ռուանդայում, Կամբոջայում, Դարֆուրում և այլ վայրերում իրականացված ցեղասպանությունների: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը` մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման նպատակով: Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը համահեղինակեցին 72 պետություն, այդ թվում նաև` Բրազիլը: Բանաձևն ընդունվեց կոնսենսուսով: Գրեթե յուրաքանչյուր երկու տարին մեկ մենք նախաձեռնում ենք նմանատիպ բանաձև` նպատակ ունենալով կատարելագործելու կանխարգելման տարբեր մեխանիզմները: Կարևոր է, որ բանաձևն ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նախօրեին»:

Նախարարի խոսքերով՝ այս ապրիլին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հատուկ բանաձև` հստակ ուղերձով: Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպական խորհրդարանը ճանաչում է այն, սակայն նոր բանաձևը պարունակում է հստակ և պարզ ուղերձ Թուրքիային` առերեսվելու սեփական անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այդպիսով, ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:
«Շատ կարևոր է, որ նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Կցանկանայի հատուկ մատնանշել Գերմանիայի և Ավստրիայի կողմից իրականացված քայլերը. առաջինը՝ նախագահի, իսկ մյուսը՝ խորհրդարանի մակարդակներով։ Նկատի ունեմ Գերմանիայի Նախագահի և Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունները, որոնք պարունակում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց մասնաբաժնի ճանաչում: Եվ մինչ Գերմանիան և Ավստրիան խոսում են պատասխանատվության իրենց բաժնի մասին, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը»,-ասել է նա։

Թերթի դիտարկմանը՝ այս համատեքստում նաև կա Բրազիլի Սենատի կողմից ընդունված բանաձև, արտաքին գերատեսչության ղեկավարը նկատել է. «Շատ կարևոր բանաձև է։ Սա առաջին քայլն է, և մենք հուսով ենք, որ այն կամբողջացվի այլ քայլերով՝ Բրազիլում պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով:
Այստեղ ես կցանկանայի ընդգծել այն կարևորությունն ու բարոյական նշանակությունը, որն ունեցավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նորին Սրբություն Հռոմի պապի կողմից արված հայտարարությունը Սուրբ Աթոռում կազմակերպված հատուկ պատարագի ընթացքում։ Պատարագից անմիջապես հետո լրագրողներն ինձ հարցրին, թե ինչպես կմեկնաբանեմ Թուրքիայի կառավարության արձագանքը։ Ես դեռ չգիտեի, թե ինչպիսին է եղել նրանց արձագանքը, քանի որ մասնակցում էի պատարագին։ Ուստի հարցրի նրանց, թե ինչպիսին է եղել արձագանքը, և նրանք ասացին, որ Թուրքիան սուր քննադատել է...

Ես ասացի, որ դա՝ այդ քննադատությունը, Թուրքիայի, այլ ոչ թե Նորին Սրբության խնդիրն է։ Նորին Սրբությունը ներկայացնում է աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկներին և հանդիսանում է աշխարհի բնակչության այս շատ կարևոր հատվածի հոգևոր առաջնորդը։ Անկարան քննադատում է Եվրոպական խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության կապակցությամբ նրա ընդունած բանաձևի պատճառով, հետ է կանչում իր դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նրանք վարվեցին Բրազիլի Սենատի կողմից բանաձևի ընդունումից հետո»:

Հարցին, թե այս պահին Թուրքիայում քաղաքական փոփոխություններ են ընթանում։ Ձեր կարծիքով սա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Գիտեք, մեր Նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ մենք սկսեցինք հարաբերությունների կարգավորման շատ կարևոր մի գործընթաց: Ունեցանք բանակցությունների մի քանի փուլեր և համաձայնության եկանք երկու փաստաթղթի շուրջ՝ երկու արձանագրության, որոնք ստորագրվեցին Ցյուրիխում՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին։

Սակայն թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել և կյանքի կոչել այդ երկու արձանագրությունները: Եվ միջազգային հանրության դիրքորոշումը եղել և մնում է շատ պարզ, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Անհրաժեշտ է հարգել միջազգային հարաբերությունների հիմնական pacta sunt servanda սկզբունքը, այն է՝ անհրաժեշտ է հարգել ձեռք բերված համաձայնությունները և իրականացնել դրանք։ Թուրքական կողմը հետ քայլ կատարեց։ Ի՞նչ տեղի կունենա ապագայում։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է միասին շրջենք այս էջը...

Բայց ոչ ժխտողականության քաղաքականությամբ։ Շատ հստակ է, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարևորությունը։ Տեսե՛ք, թե որքան երկրներ և միջազգային կազմակերպություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան ձևացնում է, թե այն տեղի չի ունեցել, թե դա ցեղասպանություն չէ:

Հարցին, թե տարիներ շարունակ այդ նույն վարքագի՞ծն է, Նալբանդյանն ասել է. «Ցավոք՝ այո»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:45
Գարեգի Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}