ԱՄՆ դեսպան. Միացյալ Նահանգներն անհանգստացած են շփման գծում իրադրության սրմամբ
«Միացյալ Նահանգներն անհանգստացած են շփման գծում իրադրության սրմամբ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով իրադրության սրումը, գրում է 1news.az-ը։
Դեսպանը նշել է, որ «հակամարտության կողմերը պետք է միասին, բանակցությունների միջոցով առաջ ընթանան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ»։
«Բռնության այդ պոռթկումը դեմ է այն ամենին, ինչ արվում է հակամարտության հանգուցալուծման համար», -ասել է նա։
Դեսպանը նաև ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար ԵԱՀԿ սկզբունքների վրա հիմնվելու անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ