Քաղաքական 19:48 06/10/2015

Փաստաբանները կոչ են անում դադարեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Հայաստանի Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կոչ է անում վարույթն իրականացնող մարմիններին դադարեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Այս մասին նշվում է այսօր Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այս եզրահանգման եկել է՝ լսելով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և փաստաբան Նազելի Վարդանյանի բացատրությունները` Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ և ուսումնասիրելով ներկայացված նյութերը` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին 2013թ. դեկտեմբեր ամսվա որոշումը, քրեական գործով վարույթը կարճելու մասին 27.03.2015թ. որոշումը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին 01.09.2015թ. որո շումը, Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը` մեղադրանքը պարզաբանելու մասին, բողոքները` իրավունքի խախտումները վերացնելու մասին:

Ըստ Հանձնաժողովի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի 01.09.2015թ. որոշմամբ քննիչը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով, այն բանի համար, որ նա, զբաղվելով փաստաբանական գործունեությամբ և հանդիսանալով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Գեղամյանի պաշտպանը, առանց նույն գործով տուժող Մարկոս Հովսեփյանի մոր` Տաթևիկ Հովսեփյանի համաձայնության ապօրինի հավաքել և լրատվության միջոցով տարածել Է վերջինիս վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ, այն Է` ապօրինի ձեռք բերելով Տաթևիկ Հովսեփյանի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկված և որպես անձնական գաղտնիք դատարանի կողմից չհրապարակված 2013 թվականի օգոստոսի 13-ի գրության պատճենը` 2013 թվականի սեպտեմբերի 18-ին «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «Իմ արյունը չի վաճառվում» հաղորդման նկարահանման ժամանակ հաղորդավարի, հաղորդմանը հրավիրված հյուրերի և հանդիսատեսի ներկայությամբ, առանց Տաթևիկ Հովսեփյանի համաձայնության, տարածել Է նշված գրության բովանդակությունը` հրապարակելով, որ Տաթևիկ Հովսեփյանը տառապում Է հոգեկան հիվանդությամբ և նրա ցուցմունքը չէր կարող իրավական ուժ ունենալ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ինչպես դատավարական փաստաթղթերում, այնպես էլ հանձնաժողովի նիստին բացատրություն տալով հայտնեց, որ Տաթևիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը ստացել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից, իսկ դատարանն էլ այդ փաստաթուղթը իր միջնորդության հիման վրա է պահանջել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից, այսինքն՝ որպես դատավարության մասնակից, այդ փաստաթուղթն իրեն հասանելի է եղել: Բացի այդ, դատարանն իրենից չի պահանջել և ստորագրություն չի վերցրել նշված փաստաթուղթը չհրապարակելու մասին, այն դեպքում, երբ նման պահանջ է պարունակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է նաև, որ մինչ իր կողմից փաստաթղթի հրապարակումը այն արդեն իսկ հրապարակված եղել է:

Նման պայմաններում Հանձնաժողովը գտնում է, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Տաթևիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթն ապօրինի չի ձեռք բերել, քանի որ որպես դատավարության մասնակից` պաշտպան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի (պաշտպանի իրավունքները և պարտականությունները) համաձայն, այն իրեն հասանելի է եղել:

Հանձնաժողովը նաև փաստում է, որ նշված հոդվածում պաշտպանի իրավունքները սպառիչ չեն թվարկված, այն դեպքում, երբ պարտականությունները թվարկված են սպառիչ և վերը նշված իրավիճակում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պաշտպանի պարտականությունները, այդ թվում ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 5-րդ մասում նշվածները, չի խախտել և գործել է իր պաշտպանյալի շահերից ելնելով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

Նշված հոդվածի և նույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը հաշվի առնելով և նկատի ունենալով այն, որ դատարանը Նիկոլայ Բաղդասարյանից ստորագրություն չի վերցրել Տաթևիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը չհրապարակելու պահանջով, Հանձնաժողովը գտնում է, որ փաստաբան, քրեական գործով պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հանցակազմը, ուստի չի բացառվում, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է նրա վրա ճնշումներ գործադրելու համար` ակտիվ փաստաբանական և հասարակական գործունեության կապակցությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}