Խնդրում եմ, 1-ին և 2-րդ նախագահներին «բոբո» մի դարձրեք. Գալուստ Սահակյան
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին,թ ե հնարավո՞ր է ինչպես 2008 թվականին ընտրություններից հետո քաղաքական իրավիճակը սրվեց, այնպես էլ 2017-18 թվականների համապետական ընտրություններից հետո սրվի, եթե Քոչարյանը մասնակցի դրանց, ԱԺ նախագահը պատասխանեց.
«Ես խնդրում եմ 1-ին և 2-րդ նախագահներին հասարակության մեջ «բոբոներ» մի դարձրեք: Նրանք իրենց արժանիքներն ունեն և չեմ կարծում, որ թե առաջին, թե երկրորդ նախագահը գնում են այն ճանապարհով, որ այնպիսի լարվածություն ստեղծեն, որ մեր ժողովրդին վնաս պատճառեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին