BBC. Ռուսական թևավոր հրթիռները ընկել են Իրանի վրա
Ամերիկյան կառավարական անանուն աղբյուրները պնդում են, որ ռուսական 4 թևավոր հրթիռներ, որոնք արձակվել են կասպից ծովից Սիրիայում ահաբեկիչների հենակետերը խոցելու նպատակով, ընկել են Իրանի տարածքի վրա: Այս մասին գրում է BBC-ն:
Ընդ որում, հրթիռների ընկնելու կոնկրետ վայրի և պատճառած վնասի մասին որևէ մանրամասնություն չի հրապարակվում: ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է հաստատել ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերքել է Իրանի տարածքում ռուսական հրթիռների ընկնելու լուրերը:
Իրանական «FARS» գործակալությունն իր հերթին գրել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունում գտնվող աղբյուրների տեղեկություններով` որևէ հաղորդում չի ստացվել Իրանի տարածքում ռուսական հրթիռների վայր ընկնելու մասին, և որ արևմտյան մամուլի կողմից նման լուրերի տարածումը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական պատերազմի դրսևորում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին