Նախագահն այցելել է Կապան քաղաքի կառուցապատված և բարեկարգված հրապարակ (լուսանկարներ)
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը մարզկենտրոն Կապանում այցելել է նաև քաղաքի՝ կառուցապատված և բարեկարգված կենտրոնական հրապարակ, որտեղ Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցված, լուսաձայնային լուծումներով շատրվանների բացման արարողությունը: Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Սերժ Սարգսյանին ներկայացրել են կատարված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 570 մլն ՀՀ դրամ. Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը, Կապանի քաղաքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության միջև 17.05.2013թ.-ին կնքված պայմանագրի համաձայն, 25 տարի ժամկետով բարեկարգման և կառուցապատման նպատակով հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բարեկարգված տարածքների ընդհանուր մակերեսը, ներառյալ ջրային և կանաչապատ տարածքները կազմում է շուրջ 2600քմ, որը ներառում է շատրվանները, կանաչապատ տարածքները, ժամանցի և զբոսանքի գոտիները:
Ծրագրի շին. աշխատանքները մեկնարկել են 04.06.2014թ.-ին, ավարտվել՝ 28.08.2015թ.-ին: Այդ ընթացքում մշտական զբաղվածություն է ունեցել կապալառու ընկերությունների 65 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 260,000 դրամ:
Նախագահը Կապանում մասնակցել է նաև քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպված տոնակատարություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին