Եգանյան. Հայաստանի 40 հազար քաղաքացու մուտքը Ռուսաստան երեք տարով արգելված է
«Այսօր Հայաստան է ժամանելու Ռուսաստանի ֆեդերալ միգրացիոն ծառայության ղեկավարը, ով հանդիպելու է երկրի քաղաքական ղեկավարության հետ: Հույս ունենք, որ հանդիպումների արդյունքում որոշակի դյուրացումներ կսահմանվեն Ռուսաստանի սահման մուտք գործելու հետ կապված խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացիների համար»,-Ռուս-հայկական միգրացիոն հարցերով աշխատանքային 4-րդ նիստի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանի 40 հազար քաղաքացու մուտքը Ռուսաստան երեք տարով արգելված է, քանի որ նրանք այդ երկրում գտնվելու ժամանակ վարչական իրավախախտում են արել. ՌԴ օրենսդրության համաձայն, եթե օտարերկրացին երկու վարչական իրավախախտում է անում, երեք տարով նրա մուտքը արգելվում է: 2013 թվականից այդ նորմը գործում է:
Գ. Եգանյանն ասաց, որ այսօր 170 հազար Հայաստանի քաղաքացի գտնվում է Ռուսաստանում, ովքեր նույնպես վարչական խախտումներ են արել ու եթե լքեն Ռուսաստանը, կրկին նույն խնդրի առաջ են կանգնելու:
«Ռուսաստանում այսօր 540 հազար Հայաստանի քաղաքացի կա: Այսինքն երեքից մեկի մոտ այս խնդիրը կա: Նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, քանի որ խնդիրն առաջանում է Ռուսաստանը լքելուց հետո»,- նշեց նա:
Ինչպե՞ս լուծել այս խնդիրը հարցին ի պատասխան միգրացիոն պետական ծառայության պետը նշեց, որ դա ՌԴ-ի օրենսդրության և պրակտիկայի հարց է, սակայն անկախ դրանից, վերջին վեց ամսվա ընթացքում այդ ուղղությամբ ինտենիսվ քննարկումներ են ընթանում, բանակցություններ են գնում, որպեսզի դյուրացումներ սահմանվի այդ երկու կատեգորիա քաղաքացիների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց