«Ռեալից» մեկ օր պահանջվեց` Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի գումարի կեսը վերադարձնելու համար
Նախորդ օրվա ընթացքում Մադրիդի «Ռեալը» վաճառել է թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի անվամբ 50.000 մարզաշապիկ, որի մեկ հավաքածուն արժե 77 եվրո: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
10 համարի մարզաշապիկներն արագորեն սպառվել են` «Արքայական ակումբին» բերելով բավականաչափ եկամուտ: Մադրիդյան թիմը նշում է, որ մոտ օրերս մարզաշապիկների վաճառքի թիվը կավելանա, քանի որ կա պահանջարկ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Խամես Ռոդրիգեսի համար «Մոնակոյին» վճարել է 80 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին