«Մի կերպ պիտի մուծեք». Երվանդ Զախարյանի արձագանքը` թոշակառուի հարցին
«Մի կերպ պիտի մուծեք»,- այսպես արձագանքեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր կառավարության շենքի մոտ կանգնած ցուցարարներից մեկին, ով նախարարին հարցրեց, թե վաղվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, և ինչպե՞ս է ինքը վճարելու:
«Ո՞նց թե մի կերպ, դու՛ք եք մուծելու իմ լույսի փողը, շոր, կոշիկ էլ չունենք, որ վաճառենք, սա է իմ հագուստը»,- արձագանքեց կինը` նշելով, որ ընդամենը 27 հազար դրամ թոշակ է ստանում:
Սակայն Երվանդ Զախարյանը այլևս չպատասխանեց որևէ հարցի, նստեց ծառայողական մեքենան և հեռացավ:
Նշենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա մոտ 10-ը տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին