Քաղաքական 16:24 01/08/2014

ԼՂ բանակցային փակուղուց դուրս գալու համար անհրաժեշտ է Ադրբեջանի առավել կոնստրուկտիվ դիրքորոշումը. Կազիմիրով.Tert.am

Tert.am-ի հետ  հարցազրույցում ՌԴ պաշտոնաթող դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ-ն ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը,  անդրադառնալով սահմանային միջադեպերին և զոհերին, արձանագրել է, որ Բաքուն չի կատարում դեռ 1996 թվականին իր իսկ կողմից ստորագրված մի կարևոր փաստաթղթի պահանջները և նման հարցադրում արել. «Սա Ադրբեջանի կողմից պաշտոնապես ստանձնած պարտավորությունների խախտման աղաղակող դեպքերից մեկն է: Սրանից հետո քանի՞ գրոշ արժեն Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է: Որտե՞ղ է այդ վստահելիությունը»:

Նա նաև ընդգծել է, որ իր բոլոր հնչեցրած տեսակետները իր անձնականն  են: Հարցազրույցը մասամբ` ստորև:

-Պարո՛ն Կազիմիրով, այն, ինչ կատարվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և մեր սահմանին՝ արդյո՞ք սա պատերազմի նախաշեմն է:
-Չեմ կարծում, որ դա կբերի պատերազմի, բայց դժբախտությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության ելման կետը, ինչպես իրենք են արտահայտվում՝ «օկուպանտներին» հանգիստ չտալն է, և դրա համար հարմար են բոլոր միջոցները: Չէ՞ որ այս նախադեպերի քանակի, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մոտ տարածքներում, այլև՝ հայ-ադրբեջանական սահմանին, հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը, խախտելով 1994 թ. փետրվարի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից ստորագրված փաստաթուղթը, հրաժարվել է իրագործել շփման գծի կողմերի հետքաշումը: Այսինքն՝ փոխանակ նրա, որ համաձայն պայմանավորվածության, կողմերն իրենց ուժերը հետ կքաշեն որոշակի կիլոմետր հեռավորության վրա, իսկ ծանր տեխնիկան՝ ավելի հեռու, և այդպիսով միջոցներ կձեռնարկվեն հրադադարի ապահովման համար, սրա փոխարեն Ադրբեջանը մնացել է նախկին դիրքերի վրա: Ադրբեջանը հրաժարվեց հետ քաշել իր ուժերը՝ ասելով, որ թող միայն հայերը իրենց ուժերը հետ քաշեն: Ահա, այս ՝ համաշխարհային պրակտիկայում լայնորեն տարածված և այս փաստաթղթում ամրագրված պայմանն է խախտում Ադրբեջանը: Սրանք բոլորին հայտնի բաներ են:

Ավելին՝ տարիների ընթացքում, Ադրբեջանի ղեկավարությունը, արդեն Իլհամ Ալիևի օրոք, հակառակը, որոշ տեղերում ավելի է մոտեցրել իր դիրքերը: Այսինքն՝ անընդհատ առաջ էին բերվում ադրբեջանական դիրքերը և մշտապես մեծանում էր պատահական, էլ չեմ ասում՝ հատուկ դրդված, միտումնավոր միջադեպերի հնարավորության դաշտը:

Նույնկերպ պետք է կարգավորվեին նաև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերը. սա առաջարկվել է միջնորդների կողմից։ Անձամբ եմ բանակցել Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների հետ, հաստատ ամսաթիվը հիմա չեմ մտաբերում, բայց ես համաձայնության նախագիծը ներկայացրել եմ և ադրբեջանական կողմը, թեպետ մասնակցել է այդ փաստաթղթի մշակման աշխատանքներին, բայց խուսանավեց դրա ստորագրումից:

Ահա, պայմանավորվածությունների խախտման այն «փունջը» Ադրբեջանի կողմից՝ դեռ այն ժամանակ, երբ նոր-նոր էր նախապատրաստվում ու իրագործվում հրադադարը:

Եվ, վերջապես, վերջին կետը. նկատի ունենալով, որ հատուկ կարող է այսպիսի լարված, ռիսկային իրավիճակ ստեղծվել, մենք՝ շվեդների հետ միասին, որոնք այն ժամանակ Մինսկի խմբում համանախագահ երկիր էին, 1995 թ. փետրվարի 4-ին ներկայացրել ենք հրադադարի ամրապնդման նոր համաձայնագրի նախագիծ, որը քննարկվել է և՛ անձամբ Հեյդար Ալիևի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, և ստորագրվել հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից, բայց այդպես էլ չի իրականացվում: Ուզում եմ նշել, որ այս փաստաթուղթն ուժի մեջ է մտել 1995 թվականի փետրվարի 6-ին, բայց Բաքուն չի կատարում Համաձայնագրի պահանջները:

Սա Ադրբեջանի կողմից պաշտոնապես ստանձնած պարտավորությունների խախտման աղաղակող դեպքերից մեկն է: Սրանից հետո քանի՞ գրոշ արժեն Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է: Որտե՞ղ է այդ վստահելիությունը:

-Դուք այն կարծիքին եք, որ չնայած սահմանային միջադեպերի ավելացմանը, բանը պատերազմի չի հասնի՞:
-Կցանկանայի հավատալ դրան, քանի որ չափազանց մեծ է սխալների գինը, պատերազմական գործողությունների վերսկսման սխալի գինը: Սրանում ադրբեջանական կողմը կարող էր բազմիցս համոզվել. ինչքան Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժով, տեսել է, թե ինչի են այդ փորձերը վերածվել: Այն է՝ բողոքների, որ գրավված են նախկին՝ Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջաններ:

-ՀՀ–ում և ՌԴ–ում կան վերլուծաբաններ, ովքեր պնդում են, որ Ռուսաստանի համար ստրատեգիական առումով Ադրբեջանը հիմա ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը:
-Շատ զգուշությամբ եմ վերաբերում անգամ հարգարժան վերլուծաբանների եզրահանգումներին, քանի որ դրանք սուրճի մրուրի վրա գուշակություններ են: Նրանք ոչ թե պրագմատիկներ են, իրատեսներ, այլ մարդիկ, որոնք տեսականացնում են իրավիճակը, այն դեպքում, երբ պետք է նայել հենց հարցի պրագմատիկ կողմին: Ինչու՞ պետք է Ադրբեջանը ավելի կարևոր երկիր լինի Ռուսաստանի համար. սրանք ուկրաինական իրադարձությունների շուրջ խորհրդածություններ են, ոչ ավելին:

-Ռուսական կողմը հաճախ է բացատրում, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Որ միևնույն է՝ զենքը կգնեն ուրիշ տեղից:
-Եթե Ադրբեջանը չգներ այն սպառազինությունը, որը յուրացված է ադրբեջանական զինուժի կողմից, և դա վերցներ կամ ՆԱՏՕ-ից, կամ՝ այլ գործընկերներից, ապա ինչո՞վ իրավիճակն ավելի լավը կլիներ: Միևնույն է՝ Ադրբեջանը ձեռք կբերեր այդ սպառազինությունը: Իսկ այս պարագայում մնում են, այսպես ասած, զսպման բազմաթիվ թելեր, որոնք տվյալ դեպքում Ռուսաստանի ձեռքում են:

-Վերջերս Ստեփանակերտը հանդես եկավ հայտարարությամբ, որ դեմ են Մադրիդյան սկզբունքներին: Այն դեպքում, երբ այս փաստաթուղթն արդեն հինգ-վեց տարի է՝ սեղանի վրա է: Ինչով է սա, ըստ Ձեզ, պայմանավորված: Կուրսի փոփոխությո՞ւն:
-Անձամբ ծանոթ չեմ այս հայտարարություններին, որպեսզի մեկնաբանեմ: Ո՞ւմ շուրթերով են այդ հայտարարությունները արվել:

-Արցախի վարչապետի:
-Դե, որքան ես եմ հասկանում, նման գործերին ավելի շատ առնչություն ունեն Նախագահն ու արտաքին գործերի նախարարը: Ես վստահ չեմ, թե որքանով է հիմնավորված այն, ինչ ասվում է վարչապետի կողմից: Բայց սա ԼՂ իշխանությունների գործն է:

Շարունակությունը կարդացեք այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}