Անհապաղ կանգնեցել կլիմայի փոփոխությունը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել կլիմայի փոփոխությունը, հակառակ դեպքում շատ շուտով Երկրի բնակչության առողջությունը կվատանա: Այս մասին հաղորդում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Բժիշկները կառավարություններին կոչ են անում կրճատել ջերմոցային գազերը: Եթե նույնիսկ գլոբալ տաքացումը օգուտ բերի ցուրտ երկրներին, սակայն ողջ Երկրագնդի մասշտաբով բնակչության առողջությունը կվաթարանա:
ԱՀԿ առողջապահության, բնապահպանության դեպարտամենտի տնօրենի ներկայացրած տվյալներով, ամեն տարի աղտոտված օդի հետևանքով մահանում է 7 մլն մարդ: Նա կարծում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարելի է այդ ցուցանիշը նվազեցնել:
Մասնավորապես, արտանետումները կրճատելու շնորհիվ կարելի է նվազեցնել սիրտանոթային ու շնչառական ուղիների հիվանդությունները:
Բժիշկները նաև փաստում են, որ կլիմայի փոփոխությունների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մահանում են անոմալ շոգից, ջրհեղեղներից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին