Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի մինչև 170մլն եվրո
Եվրամիության անդամ երկրների, Եվրոպական խորհրդարանի և ԵՄ հանձնաժողովի միջև կայացած խորհրդակցություններից հետո հաստատվել է Եվրամիության հարևանության գործընկերներին տրամադրվելիք ֆինանսավորման գումարները առաջիկա տարիներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական կայքից:
Եվրամիության կողմից ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է 5,5մլրդ եվրո։ Տարբեր երկրներում Եվրամիության կողմից ֆինանսավորման առաջնահերթությունները մշակվել են գործընկեր երկրների իշխանությունների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության արդյունքում։
Եվրամիությունն այս ծրագրով Հայաստանին 2014-ից 2017թթ․-ներին կտրամադրի 140մլն-ից 170մլն եվրո։ Հայաստանում ֆինանսավորման 3 առաջնային ոլորտներն են՝
1․Մասնավոր հատվածի զարգացում,
2․Հանրային կառավարման բարեփոխումներ
3․Արդարադատության ոլորտի բարեփոխումներ։
ԵՄ ֆինանսավորման ծրագրերը համահունչ են նաև ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև համաձայնեցված փաստաթղթերին, ինչպիսիք են գործողություների ծրագրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց