Ռուս վերլուծաբան. Արևմուտքը կձգտի ապակայունացնել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում
Հայաստանը մշտապես հանդիսացել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռված քաղաքականության օրինակ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուս վերլուծաբան, ռուսաստանյան «ПИР-Центр» կենտրոնի փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը:
Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի, պաշտանական Երևանը մշտապես առաջնորդվել է իր ազգային շահերով:
«Այս տեսանկյունից ԵՏՄ-ին անդամակցությունը Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վրա հիմնված տրամաբանական քայլ է: Արդյո՞ք դա կհանգեցնի նրան, որ այս կառուցում ամեն ինչ կընթանա Ռուսաստանից ստացվող հրահանգների համաձայն: Կարծում եմ, որ ոչ: ԵՏՄ-ի փորձը ցույց է տալիս, որ և՛ Բելառուսը և՛ Ղազախստանը իրենց հետաքրքրող օրակարգի անցկացման համար տիրապետում են բազմաթիվ հնարավորությունների: Կարծում եմ, որ կառույցը Հայաստանի համար նույնպես տնտեսական և քաղաքական անվտանգության ապահովման նոր հնարավորություններ կստեղծի»,- նշել է Դմիտրի Պոլիկանովը:
Ըստ բանախոսի` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման պայմաններում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիան անխուսափելի է:
«Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չձևավորվեցին նման հակամարտությունների փոխադարձաբար ընդունելի հանգունացալուծման հասնելու համար հարթակներ: Վրա հասնող քաոսի պայմաններում, երբ միջազգային հարաբերություններում առանց ավելորդ պատրանքների սկսում է գերիշխել ուժի, այլ ոչ թե օրենքի սկզբունքը, շատերի մոտ կարող է ի հայտ գալ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու գայթակղությունը: Ղարաբաղը նույնպես չի կարողանա խուսափել դրանից»,- նշել է Դմիտրի Պոլիկանովը:
Վերջինիս կարծիքով ԵՏՄ-ի հաջողություններից և Հայաստանի` կառույցին անդամակցելու որոշումից հետո Արևմուտքը կձգտի ապակայունացնել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:
Նախորդիվ`
Դմիտրի Պոլիկանով. Ներկայումս աշխարհում ընթացող գործընթացները, որ այլ ինչ են, քան նոր «սառը պատերազմ»
Դմիտրի Պոլիկանով. Փոքր երկրները պետք է պահպանեն առավելագույն չեզոքություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ