Գյուղնախարարը ներողություն է խնդրել վիրավորված աղջիկներից. Խոսնակ
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներին։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղնախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Նշենք, որ այսօր կառավարության շենք մոտ տեղի ունեցած ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն էին հայտնում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Շիրակի մարզում արված հայտարարության վերաբերյալ:
Նախարարը փետրվարի 24-ին մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Կարտոֆիլն էլ աղջկա պես է՝ առաջին ուզողին տվեք»:
Ա. Սմբատյանի փոխանցմամբ, նախարարն ընդունել է ակցիայի մասնակիցներն, լսել նրանց դժգոհությունը, ափսոսանք է հայտնել, եթե ակամայից իր խոսքը որպես վիրավորանք է ընկալվել:
«Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը»,- ասել է նախարար Ս. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին