Համացանցում ամենազդեցիկ անձանց վարկանշային աղյուսակում են Քիմ Քարդաշյանը, Անիտա Սարգսյանը, Օբաման, Բեյոնսեն…
Ամերիկյան Time պարբերականը կազմել է համացանցում ամենազդեցիկ անձանց վարկանշային աղյուսակը, որտեղ ընդգրկված է 30 հոգի: Առաջին հնգյակը եզրափակում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ 6-րդ տեղում է Քիմ Քարդաշյանը: Նա ունի միլիոնավոր երկրպագուներ իրական կյանքում, համացանցում, իսկ Instagram-ում առանձնանում է բոլորից: Նա կատարելագործում է սելֆի անելու արվեստը՝ տեղադրելով լուսանկարներ իր հայտնի ընկերների հետ, իր շքեղ լոգարանում: Instagram-ում նա 27 միլիոն հետևող ունի: Ք. Քարդաշյանը ևս ակտիվորեն օգտագործում է Twitter-ը:
Ցուցակի 24-րդ հորիզոնականում է կանադահայ ֆեմինիստուհի Անիտա Սարգսյանը: Նա ունի իր բլոգը, ալիք Youtube-ում և միկրոբլոգ Twitter-ում: Նա հրապարակայնորեն քննադատում է սեքսիմզը: Անիտան ունի հազարավոր երկրպագուներ, նաև նույնքան թշնամիներ (Նա ասում է, որ ստացել է մահվան սպառնալիքն): Վերջերս նրա Feminist Frequency բլոգը ֆինանսավորում է ստացել Intel-ի նախաձեռնությունից՝ տեխնոլոգիաների բնագավառում բազմազանությունը խթանելու նպատակով:
Նշենք, որ Time-ի ցանկում են նաև Թեյլոր Սվիֆթը, Ջասթին Բիբերը, Բեյոնսեն, Գվինեթ Փելթրոն, Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները, ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին, Շակիրան և ուրիշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին