Արամ Հարությունյանն ազատվելու է Կոտայքի մարզպետի պաշտոնից
Արամ Հարությունյանին Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Արամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»,- նշված է որոշման նախագծում:
Նշենք, որ Արամ Հարությունյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2014թ. մայիսի 8-ից: Մինչ այդ եղել է քաղաքաշինության, ապա նաև բնապահպանության նախարար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին