Կալիֆորնիայում աղքատների տների տանիքներին անվճար կտեղադրվեն արևային վահանակներ
Մինչև այս տարեվերջ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նախատեսվում է 1600 տների կտուրներին անվճար տեղադրել արևային էներգիայի վահանկներ: Դա արվում է նախահանգի իշխանությունների նախաձեռնությամբ և չի համարվում որպես բարեգործություն: Այս մասին հայտնում է ուկրաինական «ITC» կայքը:
Կալիֆորնիան արևային էներգիան օգտագործելու համար համարվում է ամենաբարենպաստ նահանգը: Արևային էներգիայի վահանակները այս նահանգում լայնորեն տարածում ունեն, ինչը նպաստում է ոչ միայն բնակիչների գումարի տնտեսմանը, այլ նաև մթնոլորտային վնասակար արտանետումների նվեազեցմանը, հատկապես CO2-ի:
Նահանգի օրենքով գոյություն ունի վնասակար նյութերի արտանետումների քանակի թույլատրելի շեմ: Այն ընկերությունը, որն անցնում է այդ շեմը, պարտավորվում է վճարել:
«Grid Alternatives» ընկերությունը ստացել է 14.7 մլն դոլար այդ ծրագրից և այդ գումարն օգտագործելու է աղքատ մարդկանց տների կտուրներին արևային վահանակների տեղադրման վրա: Դա թույլ կտա ոչ միայն տնտեսել կարճաժամկետ հեռանկարում 400-1000 դոլարի չափով, այլ նաև կստեղծի դրական ֆոն մթնոլորտը աղտոտելու նվազեցման համար:
Այլընտրանքային էներգիայի մասին կարդացեք նաև՝
Այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների մասին
Խնդիրը ոչ թե «Գազպրոմն» է, այլ մեր ռազմավարական մտածողության բացակայությունը
«Բնական գազին այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել. Դիտարկումներ այլընտրանքային էներգետիկայի շուրջՏեղական վառելիքահումքային ռեսուրսները չունեն արդյունաբերական նշանակություն էներգետիկայի զարգացման համար
Փոքր հիդրոէներգետիկայի հետագա զարգացումը պետք է խստորեն պայմանավորված լինի բնապահպանական գործոնների ազդեցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին