ՌԴ-ն Սիրիա կուղարկի շուրջ 21,5 տոննա հումանիտար օգնություն
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Սիրիա կուղարկի շուրջ 21,5 տոննա հումանիտար օգնություն և երկրից կտարհանի Սիրիան լքելու ցանկություն հայտնած ՌԴ և ԱՊՀ երկրների շուրջ 90 քաղաքացիների: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` հղում անելվ ՌԴ ԱԻՆ լրատվական ծառայությանը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ թռիչքը կկայանա այսօր: «Ил 76» բեռնատար ինքնաթիռը Սիրիա կտեղափոխի սննդամթերք ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Սպասվում է, որ վերադարձի ճանապարհին ՌԴ ԱԻՆ-ը Լաթաքիայից Մոսկվա կտեղափոխի շուրջ 90 քաղաքացիական անձանց:
Աղբյուրի փոխացմամբ` վերջին մի քանի տարիների ընթացքում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Սիրիա է փոխադրել շուրջ 530 տոննա դեղորայք, սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ: ՌԴ ԱԻՆ ինքնաթիռներով հակամարտության գոտուց տարհանվել են ՌԴ-ի, ԱՊՀ և ԵՄ անդամ երկրների`ավելի քան 1100 քաղաքացիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին