Սպաների մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր
Հուլիսի 5-ին, վաղ առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Արցախում. ԱԻՆ փրկարարական ծառայության լրատվական կենտրոնից հայտնում են, որ ժամը 06.45-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:
Ըստ աղբյուրի, հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 23-ամյա Ա.Պ.-ին և 21-ամյա Ս.Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները նաև մեքենայից դուրս են բերել նաև վարորդ 28-ամյա Մ. Թ.-ի և ուղևոր 26-ամյա Ս.Զ.-ի դիերը: Աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զորամասի սպաներ են, ՀՀ քաղաքացիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին