«The New York Times». Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում կարող է սպառնալ ազատ տեղաշարժի գաղափարին
Հուսահատ միգրանտների և ապաստան հայցողների հոսքը Եվրոպա շարունակվում է տասնյակ հազարներով, բայց նրանց տեղավորելու և կեցության պայմաններ ապահովելու երկրների կարողությունները սկսում են կասկածի տակ դնել սահմանների վերացման Եվրոպայի հանձնառությունը: Անդրադառնալով վերջին շրջանում եվրոպական մի քանի երկրների միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակին` գրում է «The New York Times»-ը:
Պարբերականի դիտարկմամբ` նման իրավիճակի մասին է վկայում եվրոպական մի քանի երկրների կողմից սահմանային հսկողության խստացումը և Սիրիայից ու Աֆրիկայից եկած միգրանտների մուտքը իրենց երկրներ կասեցնելուն ուղղված քայլերը:
Սահմանային վերահսկողությունը խստացրած երկրների թվում են հիմնականում Հունգարիան, Ավստրիան, Գերմանիան, ինչպես նաև Չեխիան և Սլովակիան: Պարբերականը նկատում է, որ սահմանափակումները Գերմանիան և Ավստրիան պաշտոնապես բացատրում են մարդկանց կուտակումներ թույլ չտալու խնդրով, մինչդեռ Հունգարիան, Չեխիան և Սոլավակիան դեմ են հանդես գալիս միգրանտներին ընդունելու համար քվոտաների հատկացման գաղափարին:
Պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Մերկելի խոսքով, եթե Եվրոպային չհաջողվի լուծել միգրանտներին տեղաբաշխելու խնդիրը, ապա դրա արդյունքում ի հայտ եկած վիճակը կարող է վտանգել շենգենի ազատ գոտու գաղափարը:
Այս համատեքստում պարբերականը նկատում է, որ իրապես միգրանտներին ընդունելու և կեցության պայմաններ ապահովելու հարցում անհամաձայնությունները գնալով ավելի են խորացնում եվրոպայում առկա ֆրակցիոնիզմի միտումները:
Որպես միգրացիոն հոսքերի հիմնական ուղիներ` պարբերականը նշում է Թուրքիայի տարածքով դեպի Հունաստան, Մակեդոնիա և Սերբիա, այնուհետև Հունգարիա և որից հետո արդեն դեպի եվրոպայի հյուսիսային ավելի զարգացած երկներ կատարվող տեղաշարժը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին