Գիտնականները պարզել են մարդու կյանքում ամենաերջանիկ տարիները
Մարդը երջանկության առավելագույն մակարդակի հասնում է 20 և 80 տարեկաններում: Հոգեբանների կարծիքով, մարդու կյանքում առաջին ամենաանհոգ և երջանիկ շրջանը 15-22 տարեկանն է, երբ մարդը օգտվում է իր ազատությունից և նոր հնարավորություններից: Այնուհետև երջանկության մակարդակն աստիճանաբար նվազում է և 40 տարեկանում հասնում է նվազագույնի: Այս մասին գրում եմ ռուսական լրատվամիջոցները:
Մասնագետների կարծիքով, առավել նյարդային և դեպրեսիվ շրջանը 20-40 տարեկանում է, երբ մարդ ստիպված է լինում մտածել իր ապագայի մասին, նաև լուծել ընտանեկան հարցեր:
Երջանկության «ինդեքսը» կրկին բարձրանում է 65 տարեկանից հետո և երկրորդ առավելագույն երջանիկ շրջանը սկսվում է 80 տարեկանից, քանի որ մարդ այդ ժամանակ դադարում է վախենալ իր կարգավիճակի, պարտքերի, փոքրիկ երեխաների համար, մտածում է միայն առողջության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին