Իրավունք 19:12 13/10/2015

ՓՊ-ն թույլ չի տա, որ փորձեն հենց ներսից կազմալուծել, քանդել Պալատը. Մեժլումյան

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդը վերջերս որոշել էր խիստ նկատողություն հայտարարել փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին. կարգապահական տույժի սահմաններում նրանք պետք է իրենց հաշվին անցնեն դեոնթոլոգիայի, այսինքն՝ մասնագիտական էթիկայի, դասընթացներ: Փաստաբանները խիստ նկատողություն ստացան մայիսի 27-ին Պալատի խորհրդի նիստում Վարոսյանի և Խուրշուդյանի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների, փաստաբան Խուրշուդյանը վեճի ժամանակ պլաստմասե շիշ էր նետել փաստաբան Լուսինե Սահակյանի ուղղությամբ, իսկ Երվանդ Վարոսյանն էլ պաշտպանել էր տիկին Սահակյանին, և վեճը հասել էր քաշքշուկի: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ էր հարուցել և արդյունքում փաստաբանները խիստ նկատողություն ստացան: Փաստաբան Երվանդ Վարոսյանը պատրաստվում է բողոքարկել ՓՊ խորհրդի որոշումը, իսկ Խուրշուդյանը Panorama.am-ին ասել էր, որ կստանա որոշումը, նոր կխոսի այդ մասին: Կատարվածի վերաբերյալ Փաստաբանների պալատի Խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին:

-Դուք, որպես Խորհրդի անդամ,կարո՞ղ եք ներկայացնել՝ ի՞նչ հիմքով է Խորհուրդը նման որոշում կայացրել: Նաև Խորհրդի վստահության հարցն է բարձրացվել. փաստաբանները չեն վստահում Ձեզ, ինչպե՞ս եք դա գնահատում:
-Նախ նշեմ, որ Փաստաբանների պալատի Խորհուրդը փաստաբանին կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել երկու հիմքի առկայության դեպքում: Դրանք են` նյութական հիմքը` փաստաբանը պետք է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի որևէ դրույթի խախտում կատարած լինի և ընթացակարգային հիմքը` Պալատի նախագահը պետք է այդ խախտման հատկանիշներով և խախտումը կատարած անձի կամ անձանց վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցի և գործը հանձնվի Խորհրդին:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Պալատի աշխատակցի գրավոր դիմումն ուղղված պալատի նախագահին, որով վերջինս հայտնել է, որ Խորհրդի նիստերի դահլիճից ուժեղ աղմուկի ձայներ է լսել, մոտեցել ու դուռը բացելով տեսել է, որ Խորհրդի անդամներ Տիգրան Խուրշուդյանն ու Երվանդ Վարոսյանը քաշքշում են միմյանց:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած այդ դիմումում նկարագրված արարքում տեսնելով վարքագծի կանոնների առերևույթ խախտում Պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել նրանց նկատմամբ, Վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի և 5.2.1 ենթակետի 1-ին պարբերության պահանջների խախտման հատկանիշներով, որոնց համաձայն` մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբփաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, և փաստաբանը չպետք է թույլ տա այլ փաստաբանի նկատմամբ արժանապատվությունը և փաստաբանի համբավն արատավորող գործողություններ ու արտահայտություններ:

Խորհուրդն էլ իրավունք ուներ և պարտավոր էր գործը քննել հենց այդ շրջանակում և քննել է ու հաստատված համարելով վարքագծի կանոնների խախտումը, փաստաբաններին կարգապահական պատասխանատվության է ենթարկել:

Համաձայնվեք, երբ խոսքը վերաբերում է Խորհրդի անդամներին, ապա մենք առավել ևս պետք է պահպանենք փաստաբանի վարքագծի կանոնները, չէ՞ որ Խորհրդը կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմին է և վարքագծի կանոնները չպետք է խախտենք առավել ևս այլ անձի կարգապահական գործի քննության ժամանակ: Հավելեմ, որ ոչ Տիգրան Խուրշուդյանը և ոչ էլ Երվանդ Վարոսյանը բացատրություն չեն տվել և փաստը չեն հերքել:
Ընթացակարգային առումով նշեմ, որ Տիգրան Խուրշուդյանը Խորհրդի նիստին չներկայացավ: Երվանդ Վարոսյանը նունպես չներկայացավ, սակայն նրան ներկայացնում էին յոթ փաստաբաններ, որոնք փաստի հետ կապված առարկություն չներկայացնելով իրենց մարտավարությունը կառուցել էին հետևյալ երկու հիմքի վրա` 1-ին` խորհրդի անդամները ներկա են եղել միջադեպին և չեն կարող գործը քննել։

Այս կապակցությամբ Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչներին պարզաբանվեց, որ Պալատի ընդհանուր ժողովի կողմից ընդունված Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգում խոսք չի գնում այն մասին, որ Խորհրդի անդամը չի կարող մասնակցել այն վարույթին միայն այն հիմքով, որով քննվող խախտումն իր ներկայությամբ է կատարվել։

Հակառակ դեպքում կստացվեր, որ օրինակ Խորհրդի նիստին կամ Խորհրդի անդամների մասնակցությամբ այլ վայրում փաստաբանը կարող է վարքագծի կանոնի ցանկացած խախտում թույլ տալ, իր կոլեգային ծեծել, հայհոյել և կարգապահական պատասխանատվության ենթարկվելու անձեռնմխելիություն կունենա։ Դա անթույլատրելի է և Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը կարգապահական վարույթի իրականացման կարգը չի ընդունել այդ նպատակով։

Ի դեպ, ասեմ, որ դատարանում էլ, եթե օրինակ դատական նիստին անձը խախտում է թույլ տալիս, դատարանը տեղում դատական սանկցիա է կիրառում։ 2-րդն այն էր, որ գրավոր բացարկ հայտնեցին միջադեպի օրը խորհրդակցական սենյակում եղած Խորհրդի անդամներին պնդելով, որ մեծամասնությանն է բացարկ հայտնվել և բացարկված լինելով չենք կարող բացարկի հարցը լուծել, ուստի նաև գործը քննել։

Այդ կապակցությամբ էլ պարզաբանվեց, որ բացարկի դեպքում Խորհուրդը բացարկի միջնորդությունը քննում է Խորհրդի յուրաքանչյուր բացարկված անդամի համար առանձին, նրա բացակայությամբ և Խորհուրդն անցավ բացարկի միջնորդության առանձին-առանձին քննության։ Ի դեպ, դատարաններում կոլեգիալ կազմով գործերի քննության ժամանակ նույնպես այս կերպ է բացարկի հարցը լուծվում:

Վարոսյանի ներկայացուցիչներն էլ հայտարարելով, որ անարդարություն է կատարվում, լքեցին նիստերի սենյակը։ Վերջինը լքեց Արամազդ Կիվիրյանը և երբ հարց տվեցի, թե արդյոք իրենց վստահորդ Վարոսյանը տեղյակ է, որ իրեն առանց պաշտպանության են թողում, նա պատասխանեց՝ իհարկե, իր հետ համաձայնեցված է։ Դա իրենց մարտավորությունն էր: Հիմա մի պահ պատկերացնենք, որ Վարոսյանի ներկայացուցիչների միջնորդությունը բավարարվեր և դա դառնար նախադեպ։

Կստացվեր, որ ցանկացած կարգապահական գործով ցանկացած պատասխանող փաստաբան կարող էր պարզապես հայտարարել, որ բացարկ է հայտնում Խորհրդի բոլոր անդամներին և վերջ, Խորհրդի գործունեությունը կկազմալուծվեր և այդ փաստաբանը փաստացի պատասխանատվությունից կազատվեր։ Բերեմ օրինակներ, մի քանի փաստաբանի արտոնագրեր ենք դադարեցրել քննչական մարմինների հետ ի վնաս իրենց պաշտպանյալի համագործակցելու համար։ Պատկերացնում եք, այդ անձանց գործն է քննվում և նրանք ներկայանում են նիստին, հայտարարում, որ լավ են արել, շարունակելու են այդպես աշխատել ու բացարկ են հայտնում Խորհրդի անդամներին։ Խորհրդի գործունեությունը կազմալուծվում է, իսկ իրենք էլ գնում են իրենց սև գործը շարունակելու։

Այլ օրինակ բերեմ, բազմաթիվ գործեր ենք քննում անդամավճար չվճարող փաստաբանների վերաբերյալ։ Վերջիններս կներկայանային նիստին, բացարկ կհայտնեին Խորհրդի անդամներին և վերջ։ Ոչ ոք անդամավճար չէր վճարի։

Սա՞ են ուզում Երվանդ Վարոսյանն ու իր ներկայացուցիչները։

Փաստորեն Խորհրդի անդամ փաստաբանը իր կատարածի համար պատասխանատվության չենթարկվելու համար պատրաստ է նման հետևանքների։ Նույնը վերաբերում է նման միջնորդությամբ հանդես եկող նրա ներկայացուցիչներին։

Բնականաբար, Փաստաբանների պալատը, իր մարմիններով և մոտ 1500 փաստաբաններովթույլ չի տա, որպեսզի որոշ փաստաբաններ հենց ներսից փորձեն կազմալուծել, քանդել Պալատը։ Դա լինելու բան չէ։

Հիմա ասեք, թե այդ ո՞ր փաստաբանները չեն վստահում մեզ, արդյո՞ք ոչ նրանք, որքեր ուզում են ներսից կազմալուծել Պալատը և արդյո՞ք նրանց թիվը մեծ է։

Կամ կարող է արդյոք անվստահության մասին հայտարարած որևէ մեկը հիմնավորել, որ վերը նշված փաստերի պայմաններում Տիգրան Խուրշուդյանն ու Երվանդ Վարոսյանը չպետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվեին։

-Փաստաբան Վարոսյանն արդեն տեղեկացրել է, որ բողոքարկելու է: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում:
-Ինչ վերաբերում է փաստաբան Վարոսյանի հայտարարությանը, դատարան դիմելու մասին, ապա դա իր իրավունքն է, պարզապես մոտս հարց է ծագում, ի՞նչ հարց է բարձրացնելու դատարանում, եթե փաստերի դեմ չի առարկել և Խորհուրդն էլ հաստատված է համարել, արդյո՞ք չպետք է կարգապահական պատասխանատվության ենթարկեր, թե՞ դատարանի առջև բարձրացնելու է Պալատի «կազմալուծման» հարցը։

-Փաստաբանները հավասարաչափ մոտեցման մասին էին բարձրաձայնում:
-Կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանների նկատմամբ Խորհրդի հավասար մոտեցման հետ կապված ասեմ, որ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում, որի մասին վերը արդեն խոսել ենք, հավասար մոտեցում է ցուցաբերվել` փաստաբաններն իրար քաշքշել են և բարձրաձայն վիճաբանել, այնպես, որ Պալատի աշխատակիցներն անհանգստացած Խորհրդի նիստերի սենյակ են մտել…։

Ճիշտ է, որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցում միջադեպի հետ կապված այլ ենթադրություններ են հնչում, մոտավորապես «Շերշե լա ֆամ» (Cherchez la femme) ոճի, սակայն միջադեպի մասնակիցների կողմից Պալատի նախագահին այդ մասին դիմում չի ներկայացվել, նման վարույթ չի հարուցվել, Խորհուրդը նման գործ չի ստացել և իրավասու չէր ու չէր կարող քննության առնել: Միջադեպի մասնակիցների կողմից կլինի նման դիմում, կհարուցվի վարույթ, կհասնի Խորհրդին, կքննենք և կպարզենք, ով ինչում է մեղավոր և ինչ պատիժ պետք է ստանա կամ չստանա:

-Արդյո՞ք այնպիսի իրավիճակ էր, որ ճիշտ էր երկու կողմին էլ նույն պատիժը տալ:
-Այս հարցին արդեն պատասխանել եմ, այո, այդպիսի իրավիճակ էր:

Թեմային առնչվող հրապարակում՝
Չեմ հասկանում՝ ինչից է նման խառնաշփոթ առաջացել. Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը՝ աղմկահարույց դեպքի մասին 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}