ԲՀԿ-ական պատգամավորի ու նրա զարմիկի միջև «սև կատու» է անցել
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ում մնացած Դավիթ Քոչարյանի և ԲՀԿ-ից դուրս եկած նրա զարմիկի՝ Մխիթար Հարությունյանի միջև «սև կատու» է անցել. Մխիթարը չի «կարողացել հասկանալ» Դավիթի պատգամավորական դիմումների «հետողորմյաները», մանավանդ, որ Դավիթի «կրակելու ու ծեծի» պատմությունը Մխիթար Հարությունյանն է հարթել և ոչ Ծառուկյանը, որի հետ հանդիպումից հետո Քոչարյանը սկսել է հետ պտտել դիմումների գործընթացը։
Ավելին՝ այդ «գործընթացների» արդյունքում զարմիկներից որևէ մեկը պետք է ստանձներ Կոտայքի մարզպետի պաշտոնը, որը նրանց էր խոստացել Հովիկ Աբրահամյանը, սակայն այդ գործընթացը ևս «փոզմիշ» է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին