Հայաստանում վաղուց գործում են ռուսական թեքումով դպրոցներ .«Հրապարակ»
Դմիտրի Կիսելյովի` ռուսական դպրոցների վերաբացմանն ուղղված խոսքերը ոմանք ծանր տարան, սակայն, պարզվում է, այդ պրոցեսը մեզանում վաղուց է սկսվել, մեր իշխանությունները հետևողականորեն իրականացնում են այդ ծրագիրը: Նախօրեին ՌԴ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ ռուսերեն դասագրքեր են փոխանցվել հայկական դպրոցներին, նշվել է, որ այսօր Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցմամբ 65 դպրոց կա, որից 34-ը` մայրաքաղաքում:
Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասել է, որ ռուսաց լեզվի խորացումը հայ երիտասարդությանը թույլ կտա բացել հոգևոր արժեքների ռուսական աշխարհի դռները:
«Իսկ գուցե ռուսական աշխարհի դռները բացելուց առաջ հայկակա՞ն աշխարհի դռները բացեիք և հայոց լեզվի ու հայ գրականության ուսուցման մակարդակով հետաքրքրվեիք»,-մեկնաբանել է «Հրապարակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին