«Ոսկու շուկայի» սեփականատերը պայմանագրերը միակողմանի խզելու փաստաթղթեր է բաժանել վաճառողներին. «Ժամանակ»
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կառավարության առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, որին մասնակցում էին նաև իր շուկայի վաճառողներից մի քանիսը, նրանց հետ պայմանագրերը միակողմանի խզելու վերաբերյալ փաստաթղթեր է բաժանել և հայտարարել, որ նրանց հետ այլևս չի ցանկանում համագործակցել:
Սակայն, ինչպես «Ժամանակ»-ին պատմել են շուկայի աշխատակիցները, պայմանագիրը խզելու վերաբերյալ փաստաթուղթը ոչ կնքված է եղել, և ոչ էլ ստորագրված: Նշենք, որ տվյալ աշխատակիցները մասնակցել են նաև երեկ Ազգային Ժողովի դիմաց շարունակված բողոքի ակցիային:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին