Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայաս»-ի ընկերությունը զրպարտել է իր մրցակցին. «Ժողովուրդ»
«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ»-ը չի դադարում խճճված պատմությունների մեջ ընկնելուց։ Այս անգամ էլ «Հայասի» բարեգործական հիմնադրամը հայտնվել է դատարանում»։
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, բանն այն է, որ դեռևս նախորդ տարի ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հայասի» բարեգործական հիմնադրամի։ Գործարար համբավի արատավորման համար ընկերությունը պահանջել է փոխհատուցել 2 մլն դրամ։
Պարզվում է՝ «Հայասի» բարեգործական հիմնադրամը ընդունել է, որ նախորդ տարի՝ ապրիլի 13-ին, իր անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով մի շարք անձանց են ուղարկվել «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Արդյունքում «Հայասի» բարեգործական հիմնադրամից դատարանը որոշել է հօգուտ «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությանը բռնագանձել ընդամենը 20 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին