Քաղսիի գյուղապետի պաշտոնի համար պայքարում է նաև Վստրեչի Ապերի հորաքրոջ տղան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի համայնքում դեկտեմբերի 14-ին գյուղապետի հետաքրքիր ընտրություններ են սպասվում: Միմյանց դեմ պայքարելու են Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչներ` գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանը և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանը: Գործող գյուղապետը համարվում է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հավատարիմը, նրա շնորհիվ է միշտ ընտրվել: Իսկ մյուս թեկնածուն նախորդ ընտրություններում պարտվեց:
Թերթը տեղեկացնում է, որ Սահակ Ալեքսանյանը հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է, ով նախորդ ընտրություններին չէր խառնվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ Ապերը որոշել է օգնել հորաքրոջ որդուն:
«Ի դեպ, Ապերն էլ ծագումով այդ գյուղից է և համապետական միջոցառումների ժամանակ նրան հաճախ կարելի է տեսնել Հրազդանում: Իսկ թե նախընտրական քարոզչությունն այս անգամ ինչ ընթացք կունենա, հեղինակությունների և գյուղապետի թիմակիցների միջև ինչ բախումներ կլինեն, ցույց կտա ժամանակը: Առայժմ իրավիճակը խաղաղ է»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին