Հանրաքվեն ի՞նչ կապ ունի. համայնքների խոշորացման հարցը կառավարությունն արդեն որոշել է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է համայնքների խոշորացման ծրագրին և գրել, որ մայիսի 17-ին Հայաստանի 3 մարզերում՝ Լոռի, Տավուշ, Սյունիք, կանցկացվի համայնքների խոշորացման կողմ կամ դեմ լինելու հարցով հանրաքվե։
Մարց համայնքի ղեկավար Ռոբերտ Գալստյանը «Հրապարակին» ասել է, որ իրենց համայնքում բնակչության մեջ կան և դրական և բացասական կարծիքներ: Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը ասել է, որ ծրագիրը նոր է, պիլոտային, նպատակն այն է, որ թույլ համայնքերը ուժեղանան։ Լորուտ համայնքի ղեկավար Հրաչյա Սահակյան այն գյուղապետերից է, որ միանշանակ կողմ է և վստահ է, որ շատ լավ կլինի, եթե խոշորանան համայնքները։
Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը թերթի հետ զրույցում ամենաանկեղծն է գտնվել՝ ասելով. «Այ ցավդ տանեմ, դե ասեմ՝ կողմ եմ, ուրիշ բան է նշանակում, ասեմ դեմ եմ՝ ուրիշ բան է նշանակում։ Չնայած էդ հանրաքվեն էլ չի էդքան էական դեր խաղալու, քանի որ ասում են՝ չլինի էլ, առանց դրա պիտի անեն, կառավարության խնդիր ա դա, կառավարության որոշում ա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին