Պարզվում է՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երն ավելի վաղ են «միացել» «Ոչ թալանին» քաղաքացիական շարժմանը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Պարզվում է՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երն ավելի վաղ են «միացել» «Ոչ թալանին» քաղաքացիական շարժմանը, որը երեկ երեկոյան 2 ժամ լույսերն անջատելու բողոքի ակցիա արեց: Բանն այն է, որ Երևանի Հաղթանակ թաղամասում, ուր վաղուց գործում է հովհարային անջատումների ռեժիմը, մի կողմից՝ «Յարմրկի Ռադիկի» ջերմոցների, մյուս կողմից՝ համակարգի անմխիթար վիճակի պատճառով, 2 օր շարունակ՝ շաբաթ և կիրակի օրերին, լույս չի եղել: Սկզբում ՀԷՑ-երն ասացին, որ եղանակային պայմաններն ու կայծակն են «մեղավոր», ապա պարզվեց, որ բարձրավոլտի հետ է կապված խնդիրը, մի ողջ օր պետք է ստուգեն «լարերի վիճակը, համակարգն այլևս չի դիմանում. էս անմխիթար վիճակն էլ, փաստորեն, կատալիզատոր է դառնում բողոքի ալիքի և հեղափոխության համար»,- ասել է «ցանցերն» իմացող «Հրապարակի» զրուցակիցը, հավելելով. «Անհնար, ծանր վիճակ է, որ կառավարումը չկարգավորվի, ցանցերն էսպես հերթով շարքից դուրս են գալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին