Աթաթուրքը ֆինանսապես օգնել է հայերին կոտորողներին. թուրք պատմաբան
Թուրք պատմաբան, լրագրող Մուրաթ Բարդաքչըն հայտարարել է, որ «մեծ սուտ է, թե Աթաթուրքը դեմ է եղել իթթիհադականների (երիտթուրքեր) կողմից իրականացված հայերի տեղահանությանը» (ցեղասպանությանը-խմբ.):
Ըստ Բարդաքչըի՝ այդ ստահոդ տեսությունը ստեղծվել է Թուրքիայի դեմ ուղղված քարոզչության դեմ որպես հակագործիք օգտագործելու նպատակով: Թուրք պատմաբանը նշում է, որ հայերին կոտորած պետական այրերի ընտանիքներն Աթաթուրքի կամքով և ցանկությամբ ֆինանսական օժանադակություն են ստացել: Իսկ դա մեծ շքեղություն էր համարվում այդ ժամանակաշրջանի համար:
«Ցուցաբերվող ֆինանսական օգնության համար միջոց էր դառնում Թուրքիան լքած հայերի անշարժ գույքը»,- թուրք պատմաբանի խոսքերը մեջբերում է թուրքական «T 24» լրատվական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին